Ամուլսարի նախագիծն օրինականացնելու փորձերը հաջողություն չունեն եւ չեն կարող ունենալ

Ամուլսարի նախագիծն օրինականացնելու փորձերը հաջողություն չունեն եւ չեն կարող ունենալ

ԷկոԼուր

Հասարակայնության ներկայացուցիչները բաց դիմում են հղել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման բանկի (EBRD) օմբուդսմենի գրասենյակներ Ամուլսարի նախագծի խնդրի վերաբերյալ: IFC-ն եւ EBRD-ն Ամուլսարի նախագիծն իրականացնել ցանկացող «Lydian International» ընկերության գլխավոր բաժնետերերն են:

Դիմումում ասված է. «Մենք անչափ անհանգստացած ենք 2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Lydian International» ընկերության Ամուլսարի նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության եզրակացության ստացման գործընթացից: Հատկանշական է այն փաստը, որ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման բանկի (EBRD) օմբուդսմենի գրասենյակները միեւնույն ժամանակ դիտարկում են  IFC-ի եւ EBRD-ի պատասխանատվության քաղաքականության մեջ ամրագրված ստանդարտներին Ամուլսարի նախագծի անհամապատասխանության մասին հասարակայնության ներկայացուցիչների բողոքը: Բողոքում հասարակայնությունը պահանջում է հրաժարվել բաժնետոմսերից եւ Ամուլսարի նախագիծը դիտարկել Ա կատեգորիայում` որպես երկրի եւ տարածաշրջանի ռազմավարական բնական ռեսուրսների համար անկառավարելի  ռիսկերով նախագիծ»:

«Lydian International» ընկերությունը կազմակերպել է մի շարք հանրային քննարկումներ, որոնցից 2-ն անցկացվեցին ՀՀ ոստիկանության անմիջական մասնակցությամբ: Օգոստոսի 25-ին Գնդեվազ գյուղում հասարակական լսումները սկսվեցին գյուղի բնակիչների բողոքով եւ Գնդեվազի գյուղապետարանի հետ կոնֆլիկտով: Բնակիչները գյուղապետին մեղադրեցին ընկերությունից գումարներ ստանալու մեջ:

Հոկտեմբերի 30-ին REC Caucasus կազմակերպությունը կազմակերպեց «հանրային» քննարկում Ամուլսարի նախագծի վերաբերյալ, որի ձեւաչափը առաջացրեց հասարակության բողոքը: Հասարակայնության եւ լրագրողների մուտքը միջոցառման սրահ փակվեց ոստիկանության կողմից, որը «կանաչ» ակտիվիստներին ուժով հեռացնում էր  քննարկման դահլիճ տանող աստիճաններից:

Մեր կարծիքով` ձեւական հանրային քննարկման միջոցով Ամուլսարի նախագիծն օրինականացնելու փորձերը, որոնց ներգրավվում է ոստիկանությունը, չեն համապատասխանում ոչ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքին հասարակական լսումների մասով, ոչ առավել եւս միջազգային ստանդարտներին, որոնք ամրագրված են զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտների  պատասխանատվության քաղաքականության մեջ:

Հասարակական լսումների ժամանակ սկանդալային բնույթի միջադեպերին մանրամասնորեն ծանոթանալու համար առաջարկում ենք օգտագործել օգոստոսի 25-ից հոկտեմբերի 30-ի ընթացքում արված տեսանյութերն ու ուղեկցող տեքստերը:

http://ecolur.org/ru/news/amulsar/attempt-to-legalize-amulsar-project-failed-photo/6733/

http://ecolur.org/hy/news/amulsar/teghout-support-groups-open-letter-to-gndevaz-gorayq-and-saravan-communities/6732/

http://ecolur.org/hy/news/amulsar/statement-of-the-civil-initiative-sos-amulsar/6731/

http://ecolur.org/hy/news/amulsar/protestors-and-jounralists-are-not-allowed-to-attend-discussions-on-amulsar-project/6730/

http://ecolur.org/hy/news/amulsar/minister-karen-tchshmarityan-mining-and-amulsar-project/6635/

http://ecolur.org/hy/news/amulsar/environmental-expertise-must-turn-down-amulsar-project/6620/

http://ecolur.org/hy/news/amulsar/what-impact-will-amulsar-project-have-on-kfw-bank-investment-project/6554/

http://ecolur.org/hy/news/amulsar/gndevaz-villager-gold-mine-wont-operate-gndevaz-villagers-wont-allow/6541/

http://ecolur.org/hy/news/mining/what-did-gndevaz-village-head-agree-with-pm-hovik-abrahamyan-about-amulsar-project/6539/

http://ecolur.org/hy/news/amulsar/amulsar-passions-transferred-to-yerevan/6530/

http://ecolur.org/hy/news/amulsar/why-did-gndevaz-villagers-get-angry/6526/

http://ecolur.org/hy/news/amulsar/scandal-at-public-hearings-of-amulsar-project/6520/

Հավելենք, որ «Գեոթիմ» ընկերությունից, ՀՀ բնապահպանության նախարարությունից, գյուղապետարանից, որտեղ լսումները կազմակերպվել են, Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովից հասարակական լսումների արձանագրությունները ստանալու հասարակայնության փորձերը չեն պսակվել հաջողությամբ. հարցումները մերժվել են»:

Նոյեմբեր 19, 2014 at 13:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր