Սևան

«Ռուս-Հիդրո»-ն վաճառում է Սևան-Հրազդան հիդրոկասկադը «Տաշիր» խմբին. «Կոմերսանտ»
15:32 Դեկտեմբեր 03, 2019 | Սևան | Գեղարքունիք
«Ռուս-Հիդրո»-ն համաձայնել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին վաճառել Միջազգային էներգետիկ կորպորացիայի 90%-ը, որը շահագործում է 561 ՄՎտ հզորությամբ Սևան-Հրազդան հիդրոկասկադը
Արդեն հայտնի է 2020թ-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից  ստուգվելիք տնտեսվարող սուբյեկտների ցանկը
16:09 Դեկտեմբեր 02, 2019 | Սևան | Գեղարքունիք | Կոտայք | Լոռի | Սյունիք
Տեսչական մարմնի 2020թ-ին իրականացվելիք ստուգումների ծրագրի համաձայն՝ կստուգվի 90 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 63-ը բարձր ռիսկայնություն ունի, 23-ը՝ միջին, 4-ը ցածր
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը լիճ է բաց թողել իշխանի մանրաձկան խմբաքանակ
14:55 Նոյեմբեր 29, 2019 | Սևան | Գեղարքունիք
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը նոյեմբերի 26-ին իրականացրել է մանրաձկան երկրորդ խմբաքանակի բացթողումը լիճ
Սևանի անտառամերձ տարածքների մաքրման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 112,4 միլիոն դրամ
12:55 Նոյեմբեր 26, 2019 | Սևան | Գեղարքունիք
«Սևան» ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմաններում՝ Սևանա լճի անտառամերձ տարածքներում, իրականացվում էծառերի, թփերի և արմատների մաքրում
Մշակվում է Արփա և Եղեգիս գետերի ջուրը «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ տեղափոխելու ջրօգտագործման  թույլտվության նախագիծը
19:14 Նոյեմբեր 20, 2019 | Սևան | Գեղարքունիք | Վայոց ձոր
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի «Արփա-Սևան» թունելով Արփա և Եղեգիս գետերի ջուրը Սևանա լիճ տեղափոխելու և ոռոգման նպատակով տարեկան
Ինչի վրա է ծախսվելու Սևանից հավելյալ ջրառի արդյունքում  գոյացած գումարը, պատասխանում է լիազոր մարմինը
17:03 Նոյեմբեր 01, 2019 | Սևան | Գեղարքունիք
Սևանա լճից 2017 թվականին վերցված շուրջ 100 միլիոն խմ և 2018 թ-ին՝ 40 միլիոն խմ հավելյալ ջրառի արդյունքում Սևան-Հրազդան հիդրոկասկադում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած հասույթը կազմել է համապատասխանաբար 1,645,139.6 հազար դրամ և 481,720.2 հազար դրամ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից բացասական հաշվեկշռի դեպքում 170 միլիոն խմ-ից ավելի հավելյալ ջրառն արգելող օրինագիծը
14:17 Հոկտեմբեր 24, 2019 | Սևան | Գեղարքունիք | Երեւան
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը
Սևանա լճում իշխանի արհեստական բուծման ծրագրով պետական միջոցներից փոշիացվել է ավելի քան 2 միլիարդ դրամ. հարուցվել է քրեական գործ
15:34 Հոկտեմբեր 21, 2019 | Սևան | Գեղարքունիք
պարզվել է, որ հիմնադրամի և ընկերությունների կանոնադրական նպատակների իրականացման համար 2013-2018թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 9 մլրդ դրամ, որի մի մասը տարատեսակ գործարքների և սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է, կամ փոշիացվել անհիմն ու աննպատակ ծախսերի միջով
Սևանա լճի համար ի՞նչ ծրագրեր են իրականացվել 2017 և 2018 թթ-ի հավելյալ ջրառի արդյունքում էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված գումարներով. հարցում ՏԿԵ նախարարին
16:24 Հոկտեմբեր 16, 2019 | Սևան | Գեղարքունիք
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ տեղեկանալու, թե Սևանա լճի համար ի՞նչ ծրագրեր են իրականացվել 2017 և 2018 թվականների հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված գումարներով
Չնայած ՀՀ կառավարության դեմ լինելուն՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովը դրական կարծիք տվեց Սևանից բացասական հաշվեկշռի դեպքում հավելյալ ջրառն արգելող օրինագծին
16:02 Հոկտեմբեր 15, 2019 | Սևան | Գեղարքունիք | Երեւան
Հարց է առաջանում, թե Ազգային ժողովի պատգամավորներն ինչպես կքվեարկեն ՀՀ կառավարության մերժած օրինագծի օգտին
2020թ-ին ևս կանխատեսվում է Սևանա լճի ծաղկում կապտականաչ ջրիմուռներով
13:41 Հոկտեմբեր 11, 2019 | Սևան | Գեղարքունիք | Երեւան
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սևանա լճի մաքրության պահպանման համար լճի ափին գործունեություն ծավալող տնտեսվարողները ևս պետք է վերացնեն իրենց աղտոտման ծավալները

էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news