ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՄԻԱՆԱԼ ԻՐԵՆՑ ՊԱՀԱՆՋԻՆ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՄԻԱՆԱԼ ԻՐԵՆՑ ՊԱՀԱՆՋԻՆ

ԷկոԼուր

ՀՀ ԱԺ-ի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահ Արամ Սաֆարյանին ներկայացվեց «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրինագիծը հետ կանչելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունների պահանջը:

Հասարակայնության անունից Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամը (CDPF) նամակով դիմեց Արամ Սաֆարյանին: Նամակին կցված է այն հասարակական կազմակերպությունների ցուցակը, որոնք ստորագրել են այդ օրինագիծը հետ կանչելու պահանջի տակ` ընդամենը 278 ՀԿ եւ 74 ֆիզիկական անձ: Արամ Սաֆարյանին  ուղարկվեց նաեւ հարցում այն մասին, թե որ փուլում է գտնվում այդ օրինագծի քննարկումը, եւ գրավոր հիմնավորում, թե ինչու են հասարակական կազմակերպությունները դեմ հանդես գալիս այս օրինագծին:

Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունները հայտարարեցին այն մասին, որ նոր օրինագիծը Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ զարգացման համար վտանգ է ներկայացնում: Չինովնիկների կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ վերահսկողություն սահմանելը կհանգեցնի Հայաստանում ժողովրդավարական գործընթացների քանդմանը` փոխարինելով դրանք կեղծ ժողովրդավարական գործընթացներով, ինչը, վերջիվերջո, կարող է հանգեցնել նեոբոլշեվիզմի վերադարձին: 

Մարտ 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր