Գործունեություն

Գործունեություն

«ԷկոԼուր»-ը մասնակցում է S.O.S տեղեկատվական քարոզարշավների որպես տեղեկատվական համակարգող եւ էկոլոգիապես կարեւոր տեղեկատվության ռեսուրս: S.O.S էկոլոգիական ահազանգերի հիման վրա տարածում է տեղեկատվություն   բոլոր շահագրգիռ կողմերին` ներառյալ լրատվամիջոցներին եւ կառավարությանը եւ առաջատար դիրք է գրավում էկոլոգիական խնդիրների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման առումով:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն տեղեկատվական ռեսուրս է եւ հասարակության համար տեղեկատվություն է ապահովում www.ecolur.org կայքի, EcoLur Network-ի,  Facebook-ի, Twitter-ի եւ Youtube-ի միջոցով:

www.ecolur.org կայք այցելում են Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Նորվեգիայից, Մեծ Բրիտանիայից, Սլովենիայից, Չեխիայի Հանրապետությունից, Սերբիայից, Բուլղարիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ֆիլիպիններից եւ Թուրքիայից:

«ԷկոԼուր»-ը նկարահանել եւ նկարահանում է ֆիլմեր Հայաստանի «էկոլոգիական թեժ կետերի» բնապահպանական եւ սոցիալական խնդիրների վերաբերյալ:

«ԷկոԼուր»-իառաքելություննէ՝

  • էկոլոգիական թեժ կետերի հասարակական մոնիտորինգ անցկացնել եւ արդյունքները լայն հասարակայնությանը ներկայացնել
  • աջակցել եւ զարգացնել էկոլոգիական ժուռնալիստիկան
  • բարձրացնել շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ հասարակության լայն շերտերի տեղեկացվածությունը
  • ապահովել բազմակողմանի էկոլոգիական տեղեկատվություն
  • ինտերակտիվ ռեժիմով՝ «կենտրոն-թեժ կետեր», աջակցել էկոլոգիական թեմաներով գրող լրագրողների ցանցին
  • ներկայացնել բնապահպանության ոլորտին վերաբերող փորձագիտական գնահատականներ
  • անցկացնել առողջ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված մեդիա-կամպանիաներ
  • երիտասարդությանը ներգրավել առողջ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գործընթացների մեջ
  • ապահովել յուրաքանչյուր մարդու իրավունքը՝ ստանալու էկոլոգիայի վերաբերյալ  տեղեկատվություն:

 Գործընկերներ

«ԷկոԼուր»-ը «Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» ցանցի (WECF, Women of Europe for Common Future) անդամ է եւ մասնակցում է WECF-ի հանդիպումներին, քննարկումներին` լուսաբանելով բնապահպանական խնդիրները:

«ԷկոԼուր»-ը CEE BankWatch Network-ի եւ NGO Forum on ADB-ի   գործընկեր կազմակերպություն է, մոնիտորինգ է անցկացնում  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, գերմանական KfW զարգացման բանկի ֆինանսավորած ծրագրերը:  

ԷկոԼուրը Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ է, CENN տեղեկատվական ցանցի անդամ է, իրականացնում է էկոլոգիայի վերաբերյալ տեղեկատվության տարածում:

ԷկոԼուրի ռեսուրսները

  1. «ԷկոԼուր» էկո-քաղաքական մամուլի ակումբը  բազմաֆունկցիոնալ հարթակ է, որն օգտագործվում է քաղաքացիական քարոզարշավների, մամուլի ասուլիսների, կլոր սեղանների, շնորհանդեսների,  դասընթացների եւ քննարկումների անցկացման, տեսանյութերի ներկայացման համար:
  2. www.ecolur.org տեղեկատվական կայքը հրապարակում է ամենօրյա եւ վերլուծական նյութեր հայերեն, անգլերեն, եւ ռուսերեն լեզուներով: Կայքի հիմնական բաժիններն են` «SOS», «Երկխոսություն պաշտոնյաների հետ», «Ընտրություններ…էկոլոգիա», ««ԷկոԼուր» մամուլի ակումբ», «Էկոլոգիական ռիսկերի վերլուծություն», «Ամուլսար», «Փոքր ՀԷԿ-եր, վերականգնվող էներգետիկա», «Լեռնահանքային արդյունաբերություն», «Թեղուտ», «Օդ», «Կլիմայի փոփոխություն», «Ջուր», «Միջուկային էներգետիկա», «Սեւան», «Կենսաբազմազանություն», «Թափոններ», «Անտառ», «Քաղաքներ», «Ֆիլմ», «Պաշտոնական աղբյուրներ», «Անկախ փորձագիտական գնահատական», «Միջազգային օրենսդրություն», «Ազգային օրենսդրություն»:
  3. ԷկոԼուրի բլոգերների ցանցը ներառում է 41 էկոլոգիական թեժ շրջան:
  4. ԷկոԼուրի տեսադարան Youtube սոցիալական ցանցում (https://www.youtube.com/user/TheEcolur/videos)
  5. «ԷկոԼուր»-ի սոցիալական խմբերըFacebook (https://www.facebook.com/groups/144572525613533/?fref=ts, https://www.facebook.com/pages/Ecolurorg/181097155276008?fref=ts) եւ Twitter (https://twitter.com/EcoLur) սոցիալական ցանցերում օգտագործվում են քաղաքացիական քարոզարշավների համար:
  6. Փորձագետների եւ գիտնականների կոնտակտների բազա
  7. Համագործակցություն  բոլոր «կանաչ» կազմակերպությունների, շարժումների, կուսակցությունների, ակտիվիստների հետ ազգային եւ միջազգային մակարդակով:

S.O.Sտեղեկատվականքարոզարշավներ

«ԷկոԼուր»-ը, որպես տեղեկատվական ռեսուրս եւ էկոլոգիական կարեւոր տեղեկատվության համակարգող, մասնակցում է հասարակական S.O.S տեղեկատվական քարոզարշավների:

«ԷկոԼուր»-ը նախաձեռնել է հետևյա լտեղեկատվական քարոզարշավները՝

2016թ., «Դու ես քո իրավունքների տերը»

2014թ., S.O.S. Սևանտեղեկատվական քարոզարշավ` ուղղված Սեւանա լճից 5 տարի ժամկետով օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից ավելի շատ ջուր բաց թողնելու կառավարության ծրագրի դեմ:

2014թ., SOS Վերին Շենգավիթ տեղեկատվական քարոզարշավ` ի պաշտպանություն Երեւանի Վերին Շենգավիթ համայնքի բնակիչների, ովքեր «Երեւան Ջուր» ընկերության  գործողությունների արդյունքում ամռան տապին մոտ մեկ ամիս մնացել էին առանց ջուր:

2011 մինչ օրս, SOS Ամուլսար տեղեկատվական քարոզարշավ` ուղղված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ, որը մեծ ռիսկեր է պարունակում Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սեւանա լճի, հանքային ջրերի համար:

2011, SOS Քաջարանց տեղեկատվական քարոզարշավ` ուղղված ՀՀ կառավարության որոշման դեմ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին էր տրվում Քաջարանց գյուղից հողատարածքներ հանքարդյունաբերության ընդլայնման համար, ինչին դեմ էին դուրս եկել գյուղի բնակիչները: Ծանր տեխնիկան դուրս բերվեց գյուղից:

2011թ., մինչ օրս, S.O.S Անտառներ տեղեկատվական քարոզարշավ` ուղղված  Հայաստանի անտառային ռեսուրսների ոչնչացման դեմ:

2011թ., S.O.S Կապան տեղեկատվական քարոզարշավ` ի պաշտպանություն առողջության եւ շրջակա միջավայրի, ուղղված Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման հետեւանքով Կապանի` ծանր եւ տոքսիկ մետաղներով աղտոտման դեմ:  

2009, S.O.S. ուրան տեղեկատվական քարոզարշավ՝ ուղղված լայն հասարակայնության իրավունքի պաշտպանությանը` մասնակցելու Հայաստանում սկսված ուրանի ծրագրի գործընթացներին:

2009, S.O.S. Ջրվեժ տեղեկատվական քարոզարշավ՝ ուղղված «Ջրվեժ» անտառապարկից անօրինական կերպով հողատարածքի օտարման դեմ: Քարոզարշավը հաղթել է:

2009-2010 S.O.S. Մարիամ տեղեկատվական քարոզարշավ՝ ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվության՝ ի դեմս երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի, ում քննչական մարմինները մեղադրում էին քրեական հանցագործության մեջ՝ ընդգծված հասարակական դիրքորոշման համար: Քարոզարշավը հաղթել է:

2008-2009, S.O.S. Սևան տեղեկատվական քարոզարշավ՝ ուղղված Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը, ընդդեմ «GeoProMining» ընկերության՝ Սևանի ավազանում ոսկու վերամշակման ֆաբրիկայի կառուցման նախագծի, ընդդեմ լճի ափերին ապօրինի շինությունների:

2006թ. մինչ օրս, S.O.S. Թեղուտ տեղեկատվական քարոզարշավ` ուղղված «Vallex Group» ընկերության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ:

2005թ. մինչ օրս, S.O.S. Երևան տեղեկատվական քարոզարշավ՝ ուղղված Երևանի կանաչ գոտիներում ապօրինի շինությունների կառուցման դեմ:

2005թ., S.O.S. Շիկահող տեղեկատվական քարոզարշավ՝ ուղղված Շիկահող արգելոցի միջով ավտոճանապարհի կառուցման դեմ: Քարոզարշավը հաղթել է:

Վավերագրական ֆիլմերի արտադրություն

2016, «Քո իրավունքների տերը Դու ես»: Ֆիլմում արտացոլված է Հայաստանի տարբեր մարզերի էկոլոգիական թեժ կետերում մարդկանց պայքարը հանուն իրենց իրավունքների:

2014թ., «Բիբլիական աղետ» ֆիլմ: Այն ներկայացնում է Արարատյան դաշտի եւ Սեւանա լճի ջրի խնդիրը, ինչպես են կառավարվում ջրային ռեսուրսները եւ ինչու են գյուղացիները մնացել առանց ջրի: Դոնոր` Counterpart International/USAID:

2013թ.«Ազգային փորձաքննության առանձնահատկությունները» փաստավավերագրական ֆիլմ: Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես նախագծերը, որոնք մարդկանց եւ բնության համար մեծ ռիսկեր են պարունակում, Բնապահպանության նախարարության կողմից դրական եզրակացություն են ստանում: Ինչպես է խախտվում բնապահպանական օրենսդրությունը, բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրում այդ խախտումների համար: Ինչպես չինովնիկների անտարբերության պատճառով փոքր գյուղերի բնակիչները բաժանվում են եւ իրար դեմ դուրս գալիս: Եւ իրականում ինչ տեսք ունի Սեւանա լճի փրկության ծրագիրը, եթե լիճը ոչնչացնող նախագծերի համար «կանաչ լույս» են վառում: Դոնոր` Counterpart International/USAID:

2012թ. «Ով կգոյատեւի Սեւանում» փաստավավերագրական ֆիլմ, 24 րոպե: Ֆիլմում բարձրաձայնվում են հարցեր, որոնք անհանգստացնում են մեզ` բոլորիս, բայց ամենից առաջ` Սեւանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին: Սեւանի շուրջը 40 համայնք կա: Մարդիկ չեն մասնակցում Սեւանի վերաբերյալ պետական ծրագրերին, որոնց ընդհանուր գումարը պետական բյուջեին արժենում է  տարեկան ավելի քան 370 000 000  դրամ: Եւ մարդիկ հեռանում են` ելք չտեսնելով: Դոնոր` Counterpart International/USAID:

2011թ.«Բացառիկ գերակա շահ» փաստագրական նոր հոլովակ, 12 րոպե, Հոլովակի գլխավոր թեման այն է, թե ինչպես Քաջարան գյուղի բնակիչները հանդես եկան հայկական հանքարդյունաբերության հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  դեմ: Նժարի մի կողմում փոքր գյուղի բնակչության կամքն է, ումից խլել են իր հողը, մյուս նժարին` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, կառավարության չինովնեիկներ ու փող, շատ փող: Դոնոր` Counterpart International/USAID:

2011թ. «Կլիմայի փոփոխություն, անձնական կարծիք» 18 րոպե, ֆիլմում արվեստի եւ մշակույթի ներկայացուցիչները իրենց կարծիքն են արտահայտում կլիմայի փոփոխության գլոբալ գործընթացների եւ հայաստանի էկոլոգիական խնդիրների վերաբերյալ: Դոնոր` Գյոթեի ինստիտուտ:

2010թ. «Ուրանաֆոբիա», 22 րոպե, ֆիլմը Հայաստանում ուրանի ծրագրի իրականացման նկատմամբ հասարակայնության եւ պետական կառույցների` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ բնապահպանության նախարարությունների ու «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի դիրքորոշումների բախման մասին է: Ֆիլմում ներկայացված է տեղի բնակչության, ուրանի ծրագրի ղեկավարության կարծիքը, փորձագիտական գնահատականներ: Դոնոր` Counterpart International/USAID:

2008թ., «Ոսկե ական Սեւանի համար», 15 րոպե, ֆիլմը Արարատ եւ Վարդենիս քաղաքների սոցիալ-էկոլոգիական խնդիրների մասին է` ուղղված Սոտքում ոսկու վերամշակման ֆաբրիկայի կառուցման դեմ: Դոնոր` WECF (Women of Europe for Common Future)

2008թ., «Սեւ ցուլի զոհերը», 22 րոպե, ֆիլմը հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության արդյունքում Թեղուտում, Ալավերդիում, Ախթալայում առաջացած սոցիալական եւ էկոլոգիական խնդիրների մասին է: Դոնոր`BAFA (USA):

2007թ., «Աղքատության գինը», 16 րոպե, սոցիալ-էկոլոգիական ֆիլմ  Հայաստանի աղքատ բնակչության եւ էներգետիկայի խնդիրների մասին: Դոնոր` WECF (Women of Europe for Common Future):

2007թ., «Քո ցավը իմ հոգսն է», 19 րոպե, Վրաստանի հետ համատեղ արտադրության այս ֆիլմը փախստականների եւ Հարավային Կովկասում կոնֆլիկտների մասին է: Դոնոր` Փախստականների գծով Դանիայի խորհուրդ:

2007թ. «Էկոսանիտարիա», 15 րոպե, սոցիալական ֆիլմ ջրային ռեսուրսների պահպանման եւ սանիատարիայի մասին: Դոնոր` WECF (Women of Europe for Common Future):

Ծրագրեր
2016-2018, «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարույուն երկխոսության միջոցով», դոնոր ՄԱԶԾ ԳԷՀ

2016-2017թթ., «Հանուն Հարավային Կովկասում էներգետիկ պարադիգմի փոփոխությունների», դոնոր՝ Brot für die Welt  Protestant Development Service, sub grant - Green Alternative (Վրաստան)

2016, ENPI FLEG II ծրագիր, Հայաստանի և Վրաստանի լրագրողների համար թրեյնինգ և մեդիա տուր, Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, IUCN-ի, WWF-ի աջակցությամբ

 2014 – 2016թթ. «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով», դոնոր ՄԱԶԾ ԳԷՀ

2014 - «Հասարակական քարոզարշավ ի պաշտպանություն Արարատյան դաշտի եւ Սեւանա լճի», դոնոր` Counterpart Armenia/USAID

2013-2014 - «Կանգնեցնենք երկրի ոչնչացումը, ապահովենք ապագան», դոնոր` Բաց հարասակության հիմնադրամ-Հայաստան

2013-2015«Կամուրջների կառուցում՝ կապեր եվրոպացի հարեւանների համար հանրային միջոցներով հանրային շահ ապահովելու համար», դոնոր՝  EU Commission, DG for Development and Cooperation –EuropeAid

2013-2014 - ««ԷկոԼուր» էկո-քաղաքական մամուլի ակումբ», դոնոր - Counterpart Armenia/USAID

2013- «Հայաստան` էկոլոգիական ռիսկերի գնահատում», դոնոր` Eurasia Partnership Foundation

2013- «ԵՄ-ի ֆինանսական միջոցները V4-ում եւ դասեր հարեւանների համար», դոնոր՝ Visegrad Fund

2013 - «Բնապահպանական փորձաքննության հասարակական մշտադիտարկում», դոնոր-Counterpart Armenia/USAID

2012-2013, «On-Line. Հայաստանի էկոլոգիական թեժ շրջանները» ծրագիր, դոնոր` Open Society Foundation–Armenia

2012թ., «Պետական ծրագիրը Սեւանի համայնքների  աչքերով» ծրագիր, դոնոր` Counterpart International Representation in Armenia

2011-2012թթ., «Քո ձայնը լսելի դարձրու», դոնոր` Եվրասիա համագործակցության հիմնադրամ

2011-2012թթ., «Ամուլսարի ոսկին», դոնոր` Global GreenGrants Fund, ԱՄՆ

2011թ., «Պաշտպանիր քո  բնակավայրի` անտառի նկատմամբ ունեցած իրավունքը», դոնոր`  Counterpart International/USAID

2010-2011թթ., «Ստացիր տեղեկատվություն եւ դարձիր էկոլոգիապես կարեւոր որոշումների ընդունման գործընթացի մասնակիցը», դոնոր` Բաց հասարակության ինստիտուտ, Համագործակցության հիմնադրամ, հայաստանյան մասնաճյուղ

2010-2011թթ., «Կլիմայի փոփոխություն՝ սեփական կարծիք» նախագիծ, դոնոր՝ Գյոթեի ինստիտուտ, Գերմանիա

2010թ., «Եվրոպական հարեւանության քաղաքականություն արեւելյան երկրներում եւ Ռուսաստանում անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում» ENPI FLEG տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, դոնոր՝  IUCN

2010թ., «Հայաստանի էկոլոգիական «թեժ կետերում» էկոլոգիական ռիսկերի նվազեցում՝ Օրհուս կենտրոնների հիմքի վրա ուժեղացնելով շահագրգիռ բոլոր կողմերի հնարավորությունները», դոնոր՝ CASE-OSCE ծրագիր

2009-2010թթ., «Ուրանային ծրագրի հասարակական մոնիտորինգ` ռադիոակտիվ անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով», դոնոր` Counterpart International/USAID

2009-2010թթ., «Մենք պաշտպանում ենք լեռնահանքային արդյունաբերության թեժ կետերում  էկոլոգիական տեղեկատվութուն ստանալու և առողջ շրջակա միջավայր ունենալու մեր իրավունքները», դոնոր` Նորվեգիայի թագավորական դեսպանատուն

2009-2010թթ., «Տեղեկատվական նոր քաղաքականություն էկոլոգիայում, հասարակական սեկտորի տեղեկատվական ռեսուրսների բարձրացում», դոնոր՝ Բաց հասարակության ինստիտուտ, Համագործակցության հիմնադրամ, հայաստանյան մասնաճյուղ 

2009թ. «Սյունիքում «Deno Gold Mining Company» ընկերության գործունեության էկոլոգասոցիալական դիմագիծը», դոնոր` Global Greengrants Fund

2008-2009թթ., «Էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում Արևելյան Փոքր Կովկասի միջանցքում «EcoLurNetWork» ցանցի միջոցով», դոնոր՝ CEPF/WWF

2008թ., «Էկոլոգիական տեղեկատվության ազատությունը եւ ազգային անվտանգությունը» թեմայով կլոր սեղան, սեփական միջոցներ 

2008թ., «Միջուկային էներգետիկա, Լեգենդներ եւ իրականություն» գիտաժողով, դոնոր` Հ. Բեոլլի հիմնադրամ 

2008թ., «Սյունիքի մարզ թեժ կետի մեդիա մոնիտորինգ», դոնոր՝ Լրագրության միջազգային կենտրոն (ԱՄՆ) 

2007-2008թթ., «Հայաստանի հյուսիսի տեղեկատվական հայելի», դոնոր՝ BAFA հիմնադրամ (ԱՄՆ) 
2006-2007թթ., «Էկո-լրագրողների խթանում Արևելյան Փոքր Կովկասի միջանցքում էկոլոգիական խնդիրների մոնիտորինգի նպատակով», դոնոր՝ CEPF/WWF 

2006-2007թթ., «Հայաստանում անապատացման թեժ կետերը» UNCG-UNDP-OSCE-EcoLur կազմակերպությունների միացյալ ծրագիր 

2006թ., «Օրհուսի կոնվենցիայի հիմքի վրա Հայաստանի մարզերում հասարակայնության ուժեղացում», դոնոր՝ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակ 

2005թ., «Շիկահողի արգելոցի միջով ավտոճանապարհի կառուցման դեմ ուղղված կամպանիա», դոնոր՝ CEPF/WWF

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news