«SOS Սևան» նախաձեռնությունը հավաքագրում է առաջարկություններ Սևանա լճի փրկության համար

«SOS Սևան» նախաձեռնությունը հավաքագրում է առաջարկություններ Սևանա լճի փրկության համար

ԷկոԼուր

«SOS Սևան» նախաձեռնության անդամները հուլիսի 4-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում քննարկեցին Սևանա լճի ծաղկման պատճառները և լճի փրկության համար անհրաժեշտ գործողությունները:

Սևանա լճի էկոլոգիական խնդիրների մասին ելույթներով և դրանց լուծման առաջարկություններով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Ղամբարյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագա Կարինե Դանիելյանը, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ի վարչության անդամ, Սևան ազգային պարկի նախագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը, «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանը, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Վարդան Մամիկոնյանը, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանը, ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ԷկոԼուրի փորձագետներ Ռոզա Ջուլհակյանը, Վիկտորյա Բուռնազյանը:

Նշվեց, որ լճի փրկության համար առաջնային խնդիր է ջրի մակարդակի բարձրացումը, ափամերձ տարածքների նախապատրաստումը լճի բարձրացման համար, կենսաբանական և քիմիական մաքրման կայանների տեղադրումը Սևանա լիճ թափվող գետերի վրա, Որոտան-Արփա թունելի գործարկումը, Սևանա լճից հավելյալ ջրառի բացառումը և այլն:

ԷկոԼուրը հավաքագրում է ինչպես հանդիպման, այնպես էլ Facebook սոցիալական ցանցի իր էջում և խմբում ՀՀ քաղաքացիների կողմից Սևանա լճի փրկության համար արված առաջարկությունները, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ կառավարությանը:

Հուլիսի 4-ի հանդիպման ընթացքում Սևանա լճի վիճակի վերաբերյալ մասնագիտական գնահատականների, ահազանգերի և առաջարկությունների մասին դիտեք տեսանյութում:



19:12 Հուլիս 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news