Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնվեց Գեղարքունի իշխանի՝ շուրջ 280 հազար մանրաձուկ

Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնվեց Գեղարքունի իշխանի՝  շուրջ 280 հազար մանրաձուկ

Սեպտեմբերի 2-ին «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողեց Գեղարքունի իշխան տեսակի շուրջ 280 հազար հատ մանրաձուկ: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։ 

Մանրաձկան հերթական խմբաքանակի բացթողման աշխատանքներին ներկա է գտնվել նաև ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։  

Նախարարի այցը մեկնարկեց ցանցավանդակային տնտեսությունից, որտեղ նա ծանոթացավ հնարավորություններին և տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեց մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Այստեղ առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է շուրջ 1000 տոննա տարեկան: Տնտեսությունում առկա է մոտ 220 տոննա ընդհանուր կենսազանգվածով տարբեր չափերի ձկներ, ինչպես նաև բնության մեջ խիստ հազվագյուտ ենթատեսակի՝ ամառային բախտակի բացթողման ենթակա շուրջ 70-80 հազար հատ մանրաձուկ։

Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացավ արտադրական հնարավորություններին՝ 1 ցիկլում 1 միլիոն հատ 50 գրամանոց մանրաձուկ։

Մանրաձուկը որսագողերից պահպանելու համար «Սևան»ազգային պարկի նոր ձևավորված պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ և աչալուրջ հսկողություն է իրականացնում գետաբերաններում, տեղեկացնում են նախարարությունից:

Լուսանկարը՝ ՇՄ նախարարության

Սեպտեմբեր 02, 2020 at 13:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր