ԷկոԼուրը ստեղծել է «կանաչ» իրավունքների խախտումների արձանագրման գործիք

ԷկոԼուրը ստեղծել է «կանաչ» իրավունքների խախտումների արձանագրման գործիք

ԷկոԼուր

ԷկոԼուրը մշակել է «կանաչ» իրավունքների խախտումների ռեեստր, որը ծառայելու է որպես տարբեր համայնքներում բնակիչների «կանաչ» իրավունքների խախտումներն արձանագրելու գործիք: Հոկտեմբերի 23-24-ը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Կանաչ իրավունքները, խախտումները և պաշտպանություն» խորագրովքննարկում, որտեղ ներկայացվեց կանաչ իրավունքների խախտումների ռեեստրը: Քննարկմանը մասնակցեցին NESENHUTI անկախ սոցիալ-էկոլոգիական շարժման անդամներ Մարտին Հեյթան, Քրիստինա Ստուդենան, Եվա Ջասկովան, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Լենա Մանվելյանը և փորձագետ Քնարիկ Գրիգորյանը, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի տնօրեն Գայանե Պողոսյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, Գառնի համայնքի ակտիվիստ Արուսյակ Այվազանը, ԷկոԼուրի թիմը:

«Ռեեստրի նպատակն է ցույց տալ այս կամ այն ծրագրում բնակիչների կոնկրետ որ իրավունքներն են խախտվում, ով է պատասխանատու այդ խախտումների համար: Մարդիկ, որոնք կունենան այս գործիքը, կարող են հստակ իմանալ` ում դիմել և որ օրենքներին հղում անել: Սա նաև գործիք է կառավարության հետ երկխոսության համար», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Ռեեստրը ներառում է առողջության և առողջ շրջակա միջավայրում ապրելու, սեփականության, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման, տեղեկատվության, արդարադատության մատչելիության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության մատչելիության, վնասի փոխհատուցման, սոցիալական պաշտպանության, բողոքի ակցիաների իրացման իրավունքների խախտումները:

Հանդիպմանը մասնավորապես քննարկվեցին Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման, Գլաձորի բազմամետաղային հանքավայրի, Ամուլսարի ոսկու հանքավայրի, Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրերը, ազդակիր համայնքների բնակիչների պահանջները, իրավունքների խախտումները:

Մասնակիցները ներկայացրեցին իրենց փորձը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և կատարած ուսումնասիրությունները: Առաջարկություն արվեց ստեղծել հատուկ կայք, որտեղ ՀՀ քաղաքացիներն` իրենք, կահազանգեն իրենց «կանաչ» իրավունքների խախտումների մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարդու «կանաչ»իրավունքներըսահմանափակվեցին 2015 թ-ին ընդունված նոր Սահմանադրությամբ:Սահամանադրությունից հանվել է 33.2 հոդվածը՝ առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու մարդու իրավունքի մասին:

Շարունակելի

Հոկտեմբեր 26, 2017 at 18:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր