Ջերմուկի առողջարանային բիզնեսն Ամուլսարի նախագծի դեմ

Ջերմուկի առողջարանային բիզնեսն Ամուլսարի նախագծի դեմ

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը ներկայացնում է «Ջերմուկը եւ Ամուլսարի նախագիծը» տեսանյութերի շարքի երկրորդ թողարկումը: Այն հիմնված է մարտի 13-ին Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» համաժողովի ելույթների վրա: Այս թողարկման մեջ ներկայացված են Ջերմուկի առողջարանային բիզնեսի եւ «Ջերմուկ» հանքային ջրի արտադրության ներկայացուցիչների դիրքորոշումները:

Հանդես եկողների թվում էին «Ջերմուկի աշխարհ» առողջարանի տնօրեն Ստեփան Ավագյանը, «Մոր եւ մանկան» առողջարանի տնօրեն Հակոբ Հակոբյանը, «Արմենիա» սանատորիայի բժիշկ Հասմիկ Սարգսյանը, գեոդեզիստ Ռոմիկ Աբրահամյանը, «Ջերմուկ Գրուպ»-ի լաբորատորիայի վարիչ Հուսիկ Ղամբարյանը: «Մենք մեր արտադրանքն արտահանում ենք 18 երկիր, ընդ որում, ոչ միայն «Ջերմուկ» հանքային ջուրը, այլեւ «Բյուրեղ» հանքային ջուրը: Նրանք տարբեր բարձրությունների վրա են գտնվում. «Բյուրեղ»-ն ավելի բարձր մակարդակից է գալիս, իսկՋերմուկն`ավելի խոր: Ցնցումների դեպքում այդ աղբյուրները կարող են խառնվել եւ փոխել իրենց բնական կազմը: Չկա նաեւ որեւէ երաշխիք, որ այդ հանքավայրը չի ենթարկվի պայթյունների ազդեցությանը, եւ աղբյուրները չեն անհետանա»,- ասաց Հուսիկ Աբրահամյանը:

«Ո՞վ կգա Ջերմուկ բուժվելու, եթե իմանա, որ կողքին հանքավայր կա… Մարդիկ այստեղ գալիս են էկոլոգիապես մաքուր մթերքների համար… Ամուլսարի կողքին նախիր է արածում, փեթակներ են դնում, եթե հանքավայրը բացեն, բոլոր աղտոտող նյութերը կանցնեն մթերքին…Մեզ մոտ 50կմ հեռավորության վրա թույլ չէին տալիս կաթի գործարան հիմնել, իսկ հիմա կողքին ուզում են հանք բացել, դա անթույլատրելի է…»,- նման կարծիքի էին բիզնեսի ներկայացուցիչները: Մանրամասները` տեսանյութում:

Ամուլսարը` բնության և ագահության միջև

Aysor.am

Վերջին շրջանում հասարակության ուշադրության կենտրոնում է Ջերմուկից 10-12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի խնդիրը: Նշենք, որ Ամուլսարը գտնվում է Երևանից 170 կմ հեռավորության վրա` Վայոց Ձորի և Սյունիքի սահմանին:

Հանքավայրի հարակից հատվածում են գտնվում Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները։ Սպանդարյանի ջրամբարը մեծությամբ Հայաստանում երկրորդն է, տարողությունը` 257 մլն խմ: Կեչուտի ջրամբարով ջուր է մատակարարվում Սևան:

Վտանգ կա, որ հանքի շահագործման դեպքում թունավոր և տոքսիկ նյութերով հարուստ փոշին կաղտոտի ջրամբարները` նաև Արփա-Սևան թունելով կհայտնվի Սևանում:

Գեոթիմ ՓԲԸ-ն` ինչպես որ կա

Գեոթիմ ՓԲԸ-ի կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունը հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է, որը մասնագիտանում է Հայաստանում նոր հանքավայրեր հայտնաբերելու գործում: Գեոթիմ ՓԲԸ-ն Լիդիանին 95%-ով պատկանող Հայաստանյան ներկայացուցչությունն է: Գեոթիմ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2005թ-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարը:

Նշենք, որ Գեոթիմ ընկերության կայքում նշված է, որ ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Վայոց Ձորի մարզում` Ամուլսարի տարածքում, 2006թ-ին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հատկացված լիցենզիայի համաձայն:

Կայքում նշված է նաև, որ 2008թ-ին իրականացված հետախուզական աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել է 16.4 տոննա ոսկեբեր հանքանյութ: 2009թ-ին հանքարդյունահանման հատուկ լիցենզիա է ստացվել ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունից, և նույն տարվա դեկտեմբերին, համապատասխան օրենսդրական պահանջների կատարման արդյունքում ստորագրվել է հանքաարդյունաբերական աշխատանքի իրականացման համաձայնագիրը: 2010թ-ի մարտին ընկերությանը տրամադրվել է լեռնահատկացման ակտը: 2011թ-ի ապրիլի 5-ին «CSA Global» ընկերության կողմից իրականացված հանքային ռեսուրսների գնահատման համաձայն` ռեսուրսի ընդհանուր քանակը կազմում է 2.5 միլիոն ունցիա: Ներկայում Գեոթիմը շարունակում է իր հետախուզական աշխատանքն Ամուլսարում՝ հնարավոր լրացուցիչ ծավալների հայտնաբերման նպատակով:

Գեոթիմ ՓԲԸ-ն և հայրենի իշխանությունները

2009թ.-ի մարտի 19-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում գրանցված և երկրաբանահետախուզական գործունեությամբ զբաղվող «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանին, ընկերության բաժնետերեր` աշխարհում խոշոր ոսկի արտադրող, ԱՄՆ-ում գրանցված «Newmont Mining Corporation» ընկերության Եվրոպայի, Աֆրիկայի և Ավստրալիայի տարածաշրջանային տնօրեն Բրայեն Լևետին և ՀԲ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Երևանյան գրասենյակի ղեկավար Ներսես Կարամանուկյանին:

«Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները վարչապետին ներկայացրել են 2006թ.-ից Հայաստանում «Գեոթիմ»-ի իրականացրած գործունեությունը, մասնավորապես, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կատարած աշխատանքները, առաջիկա ծրագրերը: Նրանք նշել են, որ 2006-2008թթ. ընթացքում իրականացված երկրաբանական աշխատանքների արդյունքում Հայաստանում հայտնաբերվել և հետախուզվել է նոր տիպի Ամուլսարի (Վայոց Ձոր) ոսկու հանքավայր, որն ունի մեծ ներուժ և շահագործման լավ հեռանկարներ:

Հանքավայրից` շրջակա միջավայր

Հանքավայրը շահագործելու ժամանակ նշվում է, որ օգտագործվելու է տարրալուծող հեղուկ՝ ցիանիդ, շահագործման ընթացքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Դեռևս անհայտ է, թե ինչ է արվելու շահագործումից առաջացած թափոնների հետ, որը եթե հաշվի չի առնվում Ջերմուկի առողջարանային գոտի լինելու խնդիրը ՝ տարածքի բնակիչների առողջապահական խնդիր, անկասկած, առաջացնելու է:

Ռիսկ է համարվում փոշին, որն առաջանալու է պայթեցման և մանրացման աշխատանքների արդյունքում:
Նշենք, որ Lydian International-ի տվյալներով հանքաքարի մեկ տոննայի մեջ 1 գրամ ոսկու պարունակության դեպքում տարածքում կմնա 70 միլիոն տոննա թափոն, իսկ հանքավայրի շահագործումից հետո կառաջանան լցակույտերի տակ թաղված 420 հա տարածք:

Այդ ինչպե՞ս

Հիշեցնենք, որ 2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ.Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում' ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա:

Թեև, Գեոթիմի 2006-2008թթ. ընթացքում իրականացված երկրաբանական աշխատանքների արդյունքում Հայաստանում հայտնաբերվել և հետախուզվել է նոր տիպի Ամուլսարի (Վայոց Ձոր) ոսկու հանքավայր:

Հիշեցնենք, որ «Գեոթիմ» ընկերության տնօրեններն են Հայկ Ալոյանն է և Թիմըթի Քաֆլին. Վերջինս նաև խորհրդի նախագահն է:

Նաև Ջերմուկը

Առողջարանային Ջերմուկ քաղաքը հայտնվելու է հանքարդյունաբերության ռիսկերի կիզակետում: Մտահոգություն կա, որ հանքարդյունաբերության հետևանքով կաղտոտվի Ջերմուկ հանքային ջուրը: Բնապահպանները նաև մտահագված են, որ հնարավոր է պայթեցումների հետևանքով աղբյուրները ցամքեն ու անդառնալի վնաս հասցվի հանքային ջրին ու առողջարանային քաղաքին, մեծ հաշվով` հանրապետությանը:

Տիգրան Դավթյանին համոզելու «արվեստը»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը վերջերս խոսեց Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով Ջերմուկ առողջարանային քաղաքին հասցվելիք վնասների մասին, և համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տուրիզմը և հանքարդյունաբերությունը հնարավոր է համատեղել:

Նախարարը հավելեց նաև, որ Ամուլսարում ներդրումներ կատարող ընկերությունը հեղինակավոր ընկերություն է, ինքը ծանոթ է ծրագրին և դրական տպավորություն է ստացել:

Էկոնոմիկայի նախարարին ընկերությունըհամոզել է, որ առաջնորդվելու է բնապահպանական և տեխնոլոգիական պահանջներով. Ամուլսարի հանքավայրը բավականին մեծ հեռավորության վրա է Ջերմուկից, իսկ մտահոգությունները պարզապես «հոգեբանական» են, ոչ բնապահպանական:

Ամուլսարի ֆլորան և ֆաունան

Ամուլսարի տարածքում աճում են 248 տեսակի բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Ապրում են 60 տեսակ կաթնասուն կենդանիներ, 12 տեսակ սողուններ, 2 տեսակ երկկենցաղներ և 5 տեսակ ձկներ:

Ամուլսարի շրջակայքը հարուստ է նաև բուսական և կենդանական աշխարհով: Տարածքում աճում են 248 տեսակի բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:

Ամփոփ

՞ ՞ ՞ ՞ ՞ 
Առանց մեկնաբանությունների` Գոհար Ստեփանյան



18:15 Մարտ 20, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news