Հայաստանի ջրամբարները կիսադատարկ են

Հայաստանի ջրամբարները կիսադատարկ են

Հայաստանի հինգ խոշոր՝ Ախուրյանի, Արփի լճի, Ապարանի, Ազատի ու Մարմարիկի ջրամբարներում 2023թ. մարտի 6-ի դրությամբ ջրի լցվածությունը կազմում է 33%: 

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի՝ 525 միլիոն խմ տարողությամբ Ախուրյանի ջրամբարում կա 190 միլիոն խմ ջուր, 105 միլիոն խմ տարողությամբ Արփի լիճ ջրամբարում՝ 43,6 միլիոն խմ ջուր, 91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամբարում՝ 12,9 միլիոն խմ ջուր, 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարում՝ 22,4 միլիոն խմ ջուր, իսկ 24 միլիոն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարում՝ ընդամենը 2,1 միլիոն խմ ջուր։  

Մարտ 06, 2023 at 16:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր