«Այստեղ ուղղակի կապ ունի Սերժ Սարգսյանը». բնապահպանը՝ ստուգումների կասեցման մասին

«Այստեղ ուղղակի կապ ունի Սերժ Սարգսյանը». բնապահպանը՝ ստուգումների կասեցման մասին

www.a1plus.am

Իրականացնել ստուգումներ Թեղուտ հանքավայրում. ընդդեմ Բնապահպանության նախարարության հայցը Վարչական դատարանում է։ Դատարան են դիմել երկու հասարակական կազմակերպություն և Շնող գյուղի մեկ բնակիչ։

Նախարարությունը ցանկացել է հունիսի 30-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ անել հանքավայրում, բայց կառավարությունը կանխել է։ Պատկան մարմնի ներկայացուցիչը վկայակոչում էր կառավարության՝ հուլիսի 30-ի որոշումը, որով կասեցվել են  ստուգումները։

Իսկ հայցվորի իրավահաջորդ, փաստաբան Հայկ Ալումյանը նշում է. «Մենք պահանջել ենք իրականացնել ստուգումներ։ Եվ մեր պահանջը կարելի է համարել լիարժեք բավարարված, երբ այդ ստուգումները կիրականացվեն»։

«Սա բարձր մակարդակով իրականացված ժուլիկությունա, իմ գնահատմամբ։ Ես կարծում եմ՝ սա առնվազն կառավարության որոշում է։ Շատ է խոսվել այն մասին, որ այստեղ ուղղակի կապ ունի Սերժ Սարգսյանը։ Եվ առնվազն կառավարության մակարդակով կանգնեցվեցին Թեղուտի ստուգումները»,-իր հերթին շեշտեց բնապահպան Արթուր Գրիգորյանը։



Օգոստոս 25, 2015 at 11:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր