Զարգացման միջազգային ինստիտուտներ IFC-ն և EBRD-ն լրջորեն զբաղվում են Ամուլսարի նախագծի վերաբերյալ բողոքներով

Զարգացման միջազգային ինստիտուտներ IFC-ն և EBRD-ն լրջորեն զբաղվում են Ամուլսարի նախագծի վերաբերյալ բողոքներով

ԷկոԼուր

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) լրջորեն զբաղվում են Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի վերաբերյալ բողոքներով: Հիշեցնենք, որ IFC-ն և EBRD-ն Ամուլսարի նախագծի գլխավոր ընկերության՝ Lydian International Ltd-ի բաժնետերերն են, որին պատկանում է Հայաստանում Ամուլսարի նախագծի իրականացնող «Գեոթիմ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 %-անոց փաթեթը: 

Ամուլսարի նախագծի վերաբերյալ ներկայացվել է բողոքի 3 դիմում այն մասին, որ ֆինանսական ինստիտուտները Ամուլսարի նախագծի հարցում չեն պահպանում սոցիալական և էկոլոգիական պատասխանատվության իրենց իսկ սկզբունքները և չեն պահպանում էկոլոգիական և սոցիալական ստանդարտները:

Բողոքներից երկուսը ստորագրված են հասարակական կազմակերպությունների և «կանաչ» նախաձեռնությունների 9 ներկայացուցիչների կողմից: Իսկ բողոքներից մեկը ստորագրված է Գնդեվազ համայնքի 210 բնակիչների կողմից, որի տարածքում նախագիծն իրականացնող  «Գեոթիմ» ՓԲԸ-ն մտադիր է ոսկու կորզման համար կառուցել ցիանային ֆաբրիկա: 

Բողոքների հետ  կարող եք ծանոթանալ IFC-ի և EBRD-ի կայքերում հետևյալ հղումներով՝ http://www.ebrd.com/pages/project/pcm/register.shtmlhttp://www.cao-ombudsman.org/cases/case_detail.aspx?id=221:

Մոտակա օրերին  www.ecolur.org կայքում կհրապարակվի բողոքների տեքստը:

14:34 Օգոստոս 11, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news