Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում են Դիլիջանի բակերում

Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում են Դիլիջանի բակերում
2023թ. մարտի 3-ին համացանցում տեսանյութ հայտնվեց, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքի բակերից մեկում։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցներն արագ արձագանքել են ահազանգին և տարածքից հեռացրել կենդանիներին՝ տեղափոխելով նրանց առավել անվտանգ վայր։
 
«Խնդրում ենք հետագա նման միջադեպերի դեպքում անմիջապես ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 268 27171, +374 268 27032։
 
Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։ Տեղեկացնենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով»,- նշված է հաղորդագրության մեջ։


Մարտ 03, 2023 at 17:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր