Ծանոթացե՛ք արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետի գոտիների հայտնաբերման մեթոդիկային

Ծանոթացե՛ք արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետի գոտիների հայտնաբերման մեթոդիկային

ԷկոԼուր

ԷկոԼուրը հրապարակում է Ռուսաստանի Դաշնության Բնապահպանության նախարարության կողմից հաստատված «Տարածքի էկոլոգիական վիճակի գնահատման կրիտերիաներ՝ հայտնաբերելու արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետի գոտիները» մեթոդիկան։

Այս փաստաթղթով որոշվում են անտրոպոգեն ազդեցության հետեւանքով առաջացած արտակարգ էկոլոգիական իրավիճակի գոտիները եւ էկոլոգիական աղետի գոտիները, որոնց սահմանումը տրված է Ռուսաստանի Դաշնության  «Շրջակա միջավայրի պահպանության մասին» օրենքով։ «Ռուսաստանի Դաշնության տարածքները, որտեղ տնտեսական կամ այլ գործունեության արդյունքում տեղի են ունենում կայուն բացասական փոփոխություններ շրջակա բնական միջավայրում, որոնք սպառնում են բնակչության առողջությանը, բնական էկոհամակարգին, բույսերի եւ կենդանիների գենետիկական ֆոնդին, հայտարարվում են արտակարգ էկոլոգիական իրավիճակի գոտիներ եւ Ռուսաստանի Դաշնության տարածքները, որտեղ տնտեսական կամ այլ գործունեության արդյունքում տեղի են ունեցել շրջակա բնական միջավայրի  խորը, անդառնալի փոփոխություններ, որոնց հետեւել է բնակչության առողջության էական վատթարացում, բնական հավասարակշռության խախտում,  բնական էկոհամակարգի ոչնչացում, ֆլորայի եւ ֆաունայի դեգրադացում, հայտարարվում են էկոլոգիական աղետի գոտիներ»,- նշված է օրենքում։

Ռուսաստանի բնապահպանության նախարարության պատրաստած մեթոդիկան նախատեսված է՝ տեղական ինքնակառավարման մարմինների բնության պահպանության գծով տարածքային կոմիտեների, տարածքի էկոլոգիական վիճակի գնահատման աշխատանքներում ներգրավված մասնագիտացած կազմակերպությունների եւ անձանց, պետական բնապահպանական փորձաքննության, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, որոշում ընդունող անձանց համար։ Այս փաստաթղթով նախատեսված է միասնական մոտեցում, որը թույլ է տալիս դասակարգել հետազոտվող տարածքներն ըստ էկոլոգիական անբարենպաստ վիճակի եւ որոշված է  տարածքի էկոլոգիական վիճակի փուլային գնահատման կարգը։ 

Մեթոդիկայի գլուխներից մեկ վերաբերում է վերգետնյա ջրային ռեսուրսների հյուծմանը։ Այն սահմանում է․ «Որպես ջրային ռեսուրսների հյուծման աստիճանի գնահատման հիմնական ցուցանիշ ընդունված է վերգետնյա հոսքի անվերադարձ վերցնելը։  Որպես նորմա ընդունված է վերգետնյա հոսքի անվերադարձ վերցնելու սահմանային թույլատրելի ծավալը, որը կազմում է  բազմաթիվ տարիների միջինը՝ բնական հոսքի 10-20 տոկոսը։ Այս նորմայից մինչեւ 2 անգամ ավելի վերցնելը հանգեցնում է արտակարգ էկոլոգիական իրավիճակի, իսկ 2 անգամից ավելին` էկոլոգիական աղետի»։

ԷկոԼուրն այս մեթոդիկայով է հաշվել փոքր ՀԷԿ-երով գետերի ծանրաբեռնվածությունը։ Արդյունքում ուսումնասիրված 47 գետերից 16-ը գտնվում են արտակարգ էկոլոգիական իրավիճակում, իսկ 3-ը՝ աղետալի վիճակում։

Մեթոդիկային կարող եք ծանոթանալ այստեղ։

Հունիս 25, 2014 at 14:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր