«Արեւիկ» ՓՀԷԿ-ը Տաշտուն գետը կհասցնի ճգնաժամային վիճակի

«Արեւիկ» ՓՀԷԿ-ը Տաշտուն գետը կհասցնի ճգնաժամային վիճակի

ԷկոԼուր

Սույն թվականի  օգոստոսի 20-ին՝ ժամը 12.00-ին, Երևանի Արշակունյաց 2, բն 201 հասցեում տեղի կունենան «Զանգեզուր էներգո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Արևիկ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքի հասարակական լսումները։

«Արեւիկ» ՓՀԷԿ-ը կառուցվելու է Այունիքի մարզում՝ Տաշտուն գետի վրա՝ օգտագործելով գետի 1650.0 - 1460.0 նիշերի միջև ընկած 190մ անկումը: Նախատեսվում է, որ այն տարեկան արտադրելու է 11.6 մլն.կՎտժ էլեկտրաէներգիա, եւ ՓՀԷԿ-ից ստացած շահույթով նոր ՓՀԷԿ-եր կամ նոր արտադրաարդյունաբերական հզորություններ են կառուցվելու։ Որպես բնապահպանական թողք գետում թողնվելու է 0,03 խմ/վրկ ջուր (30 լիտր)։ Տաշտուն գետի ջուրը ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակի մեջ է վերցվելու  2950մ տարածքում։ Խողովակաշարի տեղադրման տարածքում հատվելու է միջինը 8-32սմ տրամագծով 38 ծառ։

Տաշտուն գետի երկարությունը ընդամենը 13 կմ է, եւ «Արեւիկ» ՓՀԷԿ-ը խողովակի մեջ է վերցնելու գետի 22․69 տոկոսը։ ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն, որը մշակվել է Ռուսաստանի Դաշնության Բնապահպանության նախարարության կողմից հաստատված «Տարածքի էկոլոգիական վիճակի գնահատման կրիտերիաներ՝ հայտնաբերելու արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետի գոտիները» մեթոդիկայի հիման վրա, Տաշտուն գետը կհայտնվի ճգնաժամային վիճակում:

Օգոստոս 15, 2014 at 12:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր