«Արգիճի» ՓՀԷԿ-ի կառուցումից հետո 3 համայնքի բնակիչներից ոչ մեկի կյանքը չի լավացել

«Արգիճի» ՓՀԷԿ-ի կառուցումից հետո 3 համայնքի բնակիչներից ոչ մեկի կյանքը չի լավացել

ԷկոԼուր

2012 թ-ին «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ն Սեւանա լիճ թափվող ամենամեծ գետի` Արգիճիի վրա կառուցեց  «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը ժամկետնանց փաստաթղթերով: ՓՀԷԿ-ի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ավարտին է հասցվել 2006թ. հուլիսի 7-ին:  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց մեկ տարվա ընթացքում, որից հետո պահանջվում է նոր փորձաքննական եզրակացություն: 2012թ-ին ՓՀԷԿ-ը կառուցվեց հին նախագծով:

ԷկոԼուրի լրագրողները  2013թ. վերջին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն եւ Մադինա համայնքներում անցկացրեցին սոցիալական հարցումներ` պարզելու բնակիչների կարծիքը «Արգիճի» ՓՀԷԿ-ի վերաբերյալ:

16 հարցվածներից բոլորը ասացին, որ ՓՀԷԿ-ի կառուցումից հետո  իրենց կյանքի որակը չի լավացել, իսկ 6-ը նշեց, որ վատացել է:

14  հոգի ասաց, որ ՓՀԷԿ-ի  պատճառով ձկան պաշարները գետում արդեն իսկ նվազել են:

10 հոգի համոզված են, որ ՓՀԷԿ-ի ազդեցությամբ Արգիճի գետի սանիտարական վիճակը գնալով կփոխվի եւ կվատանա:

13 հոգի նկատել է, որ ՓՀԷԿ-ն ազդում  է իրենց ջրամատակարարման վրա:

Այն հարցին, թե ի՞նչ խոստումներ են տվել ՓՀԷԿ-ը կառուցողները, 13 հոգի պատասխանեց, որ ոչ մի խոստում չեն տվել: 3 հոգի նշեց, որ  խոստացել են ճանապարհները բարեկարգել, բայց չեն արել:

ՓՀԷԿ-ին դեմ արտահայտվեց 9 բնակիչ, կողմ` 2, եւ 5 հոգի հրաժարվեց պատասխանել:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Ապրիլ 25, 2014 at 16:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր