Կուսումնասիրվի Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Կուսումնասիրվի Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

ԷկոԼուր

Մայիսի 29-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի որոշմամբ Ազատամուտ համայնքում ստեղծվել է փայտածուխի արտադրամասերի գործունեությունը և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատանքների շրջանակում մեկշաբաթյա ժամկետում կիրականացվեն ուսումնասիրություններ Ազատամուտ համայնքում փայտածուխի արտադրամասերի գործունեության, շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության, հետևանքների ու ռիսկերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Տավուշի մարզպետարանը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Տավուշի մարզպետարանի,  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի, «Բնապահպանի տուն» ՀԿ-ի և ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Տավուշ» մասնաճյուղի ներկայացուցիչներ։

Փայտածուխի արտադրության արտանետումները ծխի տեսքով վնասակար են մարդու առողջության համար: Մեկ այլ խնդիր է փայտածուխի արտադրության օրինականությունը:  

 Հիշեցնենք, որ Բնապահպանական հանրային դատարանը «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» բնապահպանական հանրային գործի վճռով ՀՀ գլխավոր դատախազից պահանջել է ստուգել Հայաստանում փայտածուխի արտադրության, իրացման և արտահանման օրինականությունը, հայտնաբերել ոլորտում տեղ գտած օրինախախտումները և կիրառել համապատասխան միջոցառումներ դրանց վերացման ուղղությամբ:

Նշենք, որ միայն 2012թ-ին, Անտառային պետական մոնիթորինգի կենտրոնի համաձայն, Հայաստանից արտահանվել է 22 հազար 620 կգ փայտածուխ:

Մայիս 31, 2019 at 16:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր