ԿՈՄԲԻՆԱՏԻ ՊՈՉԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԵԼ Է 650.000 ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

ԿՈՄԲԻՆԱՏԻ ՊՈՉԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԵԼ Է 650.000 ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

ՀՀ բնապահպանության նախարարության, բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը ահազանգ էր ստացել, որ վթարվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակը, ինչի հետևանքով կեղտաջրերը հոսում են Ողջի գետ:

Տարածքային բաժնի տեսուչները մեկնել էին դեպքի վայր և պարզել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակի հատակային մասը 36մմ-ով ճեղքվել էր: Այդ ընթացքում մոտ 50տոննա ապարախյուս հոսել է Ողջի գետ, կախյալ նյութերը ըստ լաբորատոր ֆիզիկոքիմիական հետազոտության կազմում են 9.990միլիգրամ լիտր:

Վթարից անմիջապես հետո ձեռնարկվել են վերանորոգման աշխատանքներ` փակվել է պոչատարը, հոսքաջրերի ուղղությունը տեղափոխելով պահեստային պոչատար , ինչից հետո վերականգնել են ճեղքված հատվածը:

Նոյեմբեր 22, 2010


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news