Բնապահպանության նախարարությունը չի բարձրաձայնում ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի պատճառած վնասների մասին

Բնապահպանության նախարարությունը չի բարձրաձայնում ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի պատճառած վնասների մասին

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունը լռում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) պոչատար խողովակաշարի վթարի պատճռած վնասների մասին: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին կոմբինատի պոչատար խողովակաշարի վթարի արդյունքում թափոնները լցվել են Ողջի գետ, որը հոսում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի միջով:

Մինչ հասարակայնությունը պահանջում է վթարի հետեւանքները վերացնել, բնապահպանության տեսչության կողմից վթարի պատճառած ճշգրիտ վնասը գնահատել եւ տուգանել կոմբինատին, Բնապահպանության նախարարությունը վթարից 7- օր անց` օգոստոսի 27-ին իր www.mnp.am պաշտոնական կայքում կատարվածին արձագանքում է. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը սույն թվականի օգոստոսի 20-ին ստացել է ահազանգ այն մասին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել մետաղյա խողովակաշարի վթար, ինչի հետևանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր, թափվելով Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ` որոշակի մասը Ողջի գետ, ինչպես նաև շուրջ 100մ երկարությամբ ասֆալտապատ տարածք»:

16:07 Օգոստոս 27, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news