Ջերմուկ քաղաքում ստորագրահավաք է սկսվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ

Ջերմուկ քաղաքում  ստորագրահավաք է սկսվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ

ԷկոԼուր

Ջերմուկ քաղաքում  ստորագրահավաք է սկսվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ: Այս մասին գրում է Facebook-ի «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնությունը: Նախաձեռնությունը հայտարարում է. «Թույլ չենք տալու
փչացնել Ջերմուկի եւ Ջերմուկի երիտասարդների ապագան» եւ մտադիր է ստորագրությունները կցել ՀՀ նախագահին ուղղվելիք նամակին:

Նշենք, որ Ջերմուկի քաղաքապետարանը նույնպես դեմ է Ամուլսարի նախագծին: www.lragir.am-ին տված հարցազրույցում քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հաստատել է իր դիրքորոշումը:

Ամուլսարի ծրագիրն իրականացնում է «Lydian International» ընկերությունը, որին Հայաստանում ներկայացնում է «Գեոթիմ» ընկերությունը: Ծրագրի ներդրողներն են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD):

11:45 Հունվար 18, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news