Արդվի գյուղի բնակիչները թույլ չտվեցին «Միռամ» ՍՊԸ-ին մտնել գյուղ

Արդվի գյուղի բնակիչները թույլ չտվեցին «Միռամ» ՍՊԸ-ին մտնել գյուղ

ԷկոԼուր

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները թույլ չտվեցին լսումներ անցկացնել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծի վերաբերյալ և թույլ չտվեցին «Միռամ» ընկերությանը մտնել իրենց գյուղ: Լսումները պետք է անցկացվեին հուլիսի 26-ին: Բնակիչները փակել էին գյուղ տանող ճանապարհը ժամը 12-ին, մինչ «Միռամ» ընկերության մեքենաները մոտեցան գյուղին: Մեկ ժամ սպասելուց հետո մեքենաները հեռացան: Հեռացան նաև ՀՀ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները: Ավելի շուտ Արդվիի բնակիչները կազմակերպել էին ստորագրահավաք Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծի դեմ: Նրանք հայտարարում են, որ վտանգի տակ են դրված իրենց հիմնական ջրի աղբյուրները և արոտավայրեր, որոնք գնտվում են Շեկաղբյուրի տարածքում:

Մանրամասները հաջորդիվ:

14:00 Հուլիս 26, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news