2014-2015 թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի 13 վթարի պատճառով պոչերը լցվել են Սյունիքի համայնք (Լուսանկարներ)

2014-2015 թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի 13 վթարի պատճառով պոչերը լցվել են Սյունիքի համայնք (Լուսանկարներ)

ԷկոԼուր

2014-2015 թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի 13 վթարի պատճառով պոչերը լցվել են Սյունիք համայնք, ԷկոԼուրին ասաց Սյունիքի համայնքապետ Սամվել Սարգսյանը: «Երբ պոչամբարում վթարներ են լինում, առաջինը տուժում է մեր Սյունիք համայնքը: Թափոնավայրից դուրս եկող ջրերն աղտոտված են ծծմբաթթվային մնացորդներով: Այդ ջրից օգտվում են անասունները, կենդանական աշխարհը: Մեր երեխաները գնում են, այդ գետից ձուկ բռնում՝ առանց հասկանալու, որ այն օգտագործելու համար պիտանի չէ: Մարդիկ հիվանդանում են, բայց չեն հասկանում, որ իրենց մոտ այդ հիվանդությունը կա», - ասաց Սամվել Սարգսյանը:

Սյունիք համայնքը գտնվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի անմիջական ազդեցության տակ: Համայնքն ունի 1500 բնակիչ:  Ոռոգման ցանցը վերցնում են թափոնավայրից վերև: Այդ համակարգը կառուցվել է ԵԱՀԿ գրասենյակի միջնորդությամբ և Զանգեզուրի կոմբինատի ֆինանսավորմամբ: Իսկ Աճանան գետը, որն անցնում է համայնքի տարածքով և որի մեջ լցվում են ԶՊՄԿ-ի պոչերը, 11 կմ տարածքով անցնում է գյուղի միջով և թափվում է Ողջի գետ:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչամբարի ընդլայնման համար ՀՀ կառավարությունը մայիսի 21-ին բացառիկ գերակա շահ ճանաչեց  Սյունիքի մարզի Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք համայնքների վարչական սահմանների 491.8093 հա հողերի նկատմամբ: «Մեր համայնքի տարածում 53 հեկտար տարածքն են վերցնում: Բացի դրանից կոմբինատը մեր տարածքում 6 հեկտար հող գցել է իրենց հսկման տակ, առանց մեզ տեղյակ պահելու: Բերել, թափոնները լցրել են այդ հողի վրա: Մի քառակուսի մետր հումուսային շերտը հանելու համար 10 հազար դրամի տուգանք է, 6 հեկտարը՝ 600 միլիոնի: Գնում ես, քարտեզով ապացուցում, որ քոնն է, ասում է՝ քոնը չի: Մարդկանց մոտ թյուր կարծիք է ստեղծվում, որ մենք իրենց շանտաժ ենք անում, բայց շանտաժ անողը իրենք են», - վրդովված պատմում է  Սյունիքի համայնքապետը:

Սամվել Սարգսյանը նշում է, որ կոմբինատի ղեկավարությունը չի փոխհատուցում վթարների արդյունքում համայնքի կրած վնասները: Նրա խոսքով` ինքը դիմել է կոմբինատին՝ պահանջելով չեզոքացնել և փոխհատուցել վնասները: Սակայն ոչ մի արձագանք չի ստացել: «Մեր պահանջը նա է, որ իմ տարածքը մաքուր պահեն: Նախ պետք է այդ կեղտոտ ջրերը մաքրեն ու բաց թողնեն գետ: Երկրորդը՝ պետք է պոչամբարի ամբողջ տարածքի վրա ծառեր տնկեն, որպեսզի օդը մաքրվի: Քամիներն այդ լրիվ պոչը բերում, հասցնում են համայնքի տարածք, - ասում է համայնքապետը և հավելում, - ես չեմ ասում`ինձ փող տվեք: Ես ուզում եմ իմ համայնքի համար, տվեք համայնքին, մի սոցիալական ծրագիր իրականացնենք»:

Լուսանկարներում՝ Սյունիք համայնքի ոռոգման համակարգն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խղովակաշարը, որը անցնում է համայնքի միջով,  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վթարային պոչերը, որոնք լվացվում են Աճանան գետը և  թռչնակերի  արտադրման ամենամեծ կառուցվող ձեռնարկությունը Սյունիքում:

 
 
 
 
 
 
 
 
 


17:07 Հունիս 17, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news