

ԷկոԼուր
Դեկտեմբերի 26-ին ՀՀ Սյունիքի մարզում հանքարդյունաբերական ձեռնարկություններում տեղի է ունեցել միանգամից երկու վթար: Առաջինը՝ «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքում Նոր Աստղաբերդ համայնքում, երկրորդը՝ Զանգեզուրի պզնձամոլիբդենային կոմբինատում, որի արտադրական պոչերը հերթական անգամ լցվել են Նորաշենիկ գետը:
Այս մասին ԷկոԼուրը տեղեկացավ Կապանի հավաստի աղբյուրներից: Մեզ նաև հայտնեցին, որ Արծվանիկի պոչամբարի թափվող պոչերը արագ վերացվել են. «Պետք է էդ ընկերության ու աշխատողների ճակատները պաչենք, որ կարողացել են վթարը շուտ վերացնել, որ բնությանը վնաս չպատճառի»,- ասել է ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ «Լեռ-էքս» ՍՊԸ-ն պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիդբենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, որը նա գնել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից:
Դեկտեմբեր 27, 2013 at 21:01
