ՊՈՉԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԹԱՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ

ՊՈՉԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԹԱՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ

ԷկոԼուր

Կապանի հասարակական կազմակերպություններն աղետալի անվանեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակի վթարը: Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին` Քաջարան քաղաքում, ինչի արդյունքում կոմբինատի թափոնները լցվել են Ողջի գետը:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը պետք է պարզի վնասի չափերը:  Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը, հասարակական կազմակերպությունները նամակ են պատրաստում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի անունով: Նամակում հասարակությունը պահանջում է հրապարակել ստուգումների արդյունքները, ինչպես նաեւ ինչ միջոցառումներ են ձեռնարկվում այդ վթարի հետեւանքները վերացնելու համար:

ՎԹԱՐՎԵԼ Է ԹԱՓՈՆԱՎԱՅՐԸ
Մերի Սողոմոնյան, Առավոտ


Կիրակի՝ նոյեմբերի 14-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար գնացող բետոնապատ խողովակում վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի մատույցներում աղտոտվել է Ողջի գետը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի, գետի ջրերից վերցվել են փորձանմուշներ, որոնց ուսումնասիրության արդյունքները պարզ կլինեն միայն այսօր՝ օրվա վերջում:

Ըստ այդ արդյունքների էլ, պարզ կլինի բնությանը հասցված վնասը:

Նոյեմբեր 19, 2010


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news