2019 թ-ին CNF-ը 700.000 եվրո դրամաշնորհ է հատկացնելու Հայաստանի ԲՀՊՏ-երի համար

2019 թ-ին CNF-ը 700.000 եվրո դրամաշնորհ է հատկացնելու Հայաստանի ԲՀՊՏ-երի համար

ԷկոԼուր

2019 թ-ի համար Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 700.000 եվրո դրամաշնորհ կհատկացնի «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) աշխատանքների արդյունավետության բարձրացման համար։

2019 թ-ի առաջին դրամաշնորհը CNF-ը տրամադրել է «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամին, ինչը հնարավորություն կտա «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում էլ ավելի բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները:  «2019 թ-ի պայմանագիրը «Գնիշիկ» միջհամայնքային հիմնադրամի հետ կազմում է 50.000 եվրո, տրամադրվել է առաջին օժանդակությունը՝ 25.000 եվրոյի չափով: Գումարն ուղղվելու է «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի պահպանության ծախսերին, աշխատավարձի ֆոնդին և այլն», - ԷկոԼուրին հայտնեց Կովկասի բնության հիմնադրամի հանրային կապերի համակարգող Մարինե Կարապետյանը:

CNF-ը Հայաստանում գործում է արդեն 10 տարի: Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի բնության հատուկ պահպանվող տարածքներում, ֆինանսական կայուն աղբյուր ստեղծելն է:

Լուսանկարը՝ CNF-ի

Փետրվար 06, 2019 at 17:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր