Նախարարությունը մերժել է Լոռու մարզում «Լոռի բերդ-1» և «Լոռի բերդ-2» ՓՀԷԿ-երի կառուցման համար ՋԹ-ի տրամադրումը

Նախարարությունը մերժել է Լոռու մարզում  «Լոռի բերդ-1» և «Լոռի բերդ-2»  ՓՀԷԿ-երի կառուցման համար ՋԹ-ի տրամադրումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է Լոռու մարզում Ձորագետ գետի վրա «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի կողմից «Լոռի բերդ-1» և «Լոռի բերդ-2» փոքր ՀԷԿ-երի կառուցման համար ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը: Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը ի պատասխան ԷկոԼուրի նամակին:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը առաջարկել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը մերժել այդ ՓՀԷԿ-երի կառուցման համար ջրօգտագործման թույլտվության տրամադրումը:

Պատասխան նամակում մասնավորապես նշված է.

«Ի պատասխան Ձեր 2021թ. ապրիլի 19-ի գրության հայտնում եմ, որ շրջակա միջավայրի նախարարությունն ուսումնասիրել է «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի փետրվարի 9-ի No1 գրությամբ ներկայացված` «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» փոքր ՀԷԿ-երի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունների ստացման հայտերը, ինչը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետի ա. եւ բ. ենթակետերով, Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 488-Ն որոշմամբ, մերժվել է՝ համաձայն շրջակա միջավայրի նախարարի 2021 թվականի ապրիլի 19-ի N128-Ա և N129-Ա հրամանների»: 

Ապրիլ 28, 2021 at 13:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր