Երկխոսություն պաշտոնյաների հետ

Իրավապահ մարմինները հրաժարվում են բնապահպան Արթուր Գրիգորյանի դիմումին պատշաճ ընթացք տալ
Օգոստոս 16, 2017 at 14:40 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Սյունիք
2017թ. հուլիսի 31-ին բնապահպան Արթուր Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից կատարված հնարավոր հանցագործության վերաբերյալ
ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը «S.O.S. Սևան» նախաձեռնության` ՀՀ Նախագահին ուղղված նամակին
Օգոստոս 11, 2017 at 16:46 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Գեղարքունիք
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված «S.O.S. Սևան» նախաձեռնության նամակին պատասխանել է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Պատասխան նամակով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանը հայտնել է
Նամակ նախարարություններին. Գլաձոր և Վերնաշեն համայնքները համաձայնություն չեն տալիս Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար
Օգոստոս 10, 2017 at 17:56 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն համայնքները համաձայնություն չեն տալիս Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար: Այս կապակցությամբ երկու համայնքների համայնքապետերը
Բնապահպանները դիմել են ՀՀ վարչապետին  Ամուլսարի ծրագրին տրված բնապահպանական դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու կոչով
Օգոստոս 07, 2017 at 17:05 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Վայոց ձոր
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը, Հայաստանի կանաչների միությունը, «Էկոլուր», «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա, «Ջերմուկի զարգացման կենտրոն», «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին` կոչ անելով ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին տրված դրական եզրակացությունը:
Արդվի համայնքը նամակ է ուղարկել ՀՀ կառավարություն` պահանջելով մերժել «Միռամ» ընկերության հայտը Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման վերաբերյալ
Օգոստոս 02, 2017 at 17:02 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Լոռի
Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները պահանջում են մերժել «Միռամ» ընկերության` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունների հայտը: Սույն թվականի օգոստոսի 2-ին համայնքի բնակիչները 94 ստորագրությամբ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին: Նամակում ասված է.
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին
Օգոստոս 01, 2017 at 13:21 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Սյունիք
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Հաղորդման մեջ ասված է.
Հասարակությունը համաձայն չէ IFC-ի ստանդարտներին Ամուլսարի ծրագրի անհամապատասխանության մասին բողոքի վերաբերյալ IFC—ի Օմբուդսմենի գրասենյակի եզրահանգումների հետ
Հուլիս 25, 2017 at 16:07 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Սյունիք | Վայոց ձոր
Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի գրասենյակն (САО/ IFC, Համաշխարհային բանկի խումբ) ուղարկել է IFC-ի ստանդարտներին Ամուլսարի բաց եղանակով հանքարդյունաբերության ծրագրի անհամապատասխանության մասին բողոքի վերաբերյալ ուսումնասիրության նախնական արդյունքները: Բողոքողները
ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագծին
Հուլիս 03, 2017 at 20:13 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Գեղարքունիք | Երեւան
Օրինագծին որոշ վերապահումներով հավանություն տվեցին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արամ Հարությունյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Նաիրի Սահակյանը, Ռոբերտ Սարգսյանը, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Հրանտ Մադաթյանը, Վարդևան Գրիգորյանը: Հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանի առաջարկությամբ նախագծի 4-րդ հոդվածում պետք է հստակ նշվի Սևանա լճից հավելյալ ջրառի դադարեցման ժամկետը` մինչև 2017 թ-ի դեկտեմբերի 1-ը: Օրինագծին դեմ քվեարկեցին
72  կազմակերպություն պահանջում է մերժել Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը
Հունիս 27, 2017 at 19:33 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Գեղարքունիք | Երեւան
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը մերժելու պահանջով
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ամուլսարի ծրագրի մասին` բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու
Հունիս 23, 2017 at 20:35 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Վայոց ձոր
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Ազգային ժողովում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի մասին կարծիք հայտնեց, որ բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու: Հարցը բարձրացրեց
«S.O.S. Սևան» նախաձեռնություն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, թույլ չտաք Սևանա լճից 100 միլիոն մ3 լրացուցիչ ջրառը
Հունիս 23, 2017 at 19:35 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Գեղարքունիք
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը դիմեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` թույլ չտաք Սևանա լճից 100 միլիոն մ3 լրացուցիչ ջրառը, չընդունեք կառավարության առաջարկը` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը փոփոխելու վերաբերյալ:
«S.O.S. Գառնի» նախաձեռնության նամակին առաջինը պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարարությունը
Հունիս 19, 2017 at 17:32 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Կոտայք
ՀՀ բնապահպանության նախարարության 2017թ-ի հունիսի 14-ի 5/07.1/51204 պատասխան նամակում նշված է. «Ի պատասխան Ձեր 2017թ-ի հունիսի 7-ի գրության հայտնում եմ, որ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագիրը ՀՀ էներգետիկ
Մշակվում է Հայաստանի անտառների կառավարման միասնական մոդել
Հունիս 19, 2017 at 16:35 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվում է Հայաստանի անտառների կառավարման միասնական մոդել, ըստ որի թե բնության հատուկ պահպանվող, և թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառային
300 գառնեցիներ ՀՀ վարչապետին ահազանգում են «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրի ռիսկերի մասին
Հունիս 08, 2017 at 16:09 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Կոտայք
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի 300 բնակիչներ «S.O.S. Գառնի նախաձեռնության հետ միասին նամակով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` ահազանգելով «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրի ռիսկերի մասին և պահանջելով անցկացնել ծրագրի
Գառնեցիները Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից պահանջեցին չֆինանսավորել Քաղցրաշենի ծրագիրը
Հունիս 05, 2017 at 18:30 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Կոտայք
Հունիսի 3-ին Համաշխարհային բանկի տեսչական խմբի անդամներ Յան Մաթսոնը և Բիրգիթ Կուբան հանդիպեցին ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչների հետ` լսելու նրանց կարծիքը «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրի
Պահանջ ՀՀ կառավարությանը` արգելեք մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը առևտրի կետերում
Մայիս 26, 2017 at 15:43 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Մայիսի 25-ին ՀՀ կառավարությանը հանձնվեց պահանջագիր առևտրի կետերում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների տրամադրումն արգելելու մասին
Ամուլսարի ծրագրի խնդիրները բարձրաձայնվել են EBRD-ի տարեկան ժողովում
Մայիս 19, 2017 at 15:01 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Սյունիք | Վայոց ձոր
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի խնդիրները բարձրաձայնվել են սույն թվականի մայիսի 9-11-ին Կիպրոսում անցկացված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի