Նոր դատական հայց՝ Ամուլսարի ոսկու կորզման ծրագրի վերաբերյալ

Նոր դատական հայց՝ Ամուլսարի  ոսկու կորզման ծրագրի վերաբերյալ

ԷկոԼուր

Հայկական բնապահպանական ճակատը ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության դեմ՝ Ամուլսարի ծրագրի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների պատճենները չտրամադրելու համար:

ՀԲՃ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հետ կհանդիպենք արդեն ՀՀ վարչական դատարանում, քանի որ իրենք հրաժարվել են տրամադրել մեզ Ամուլսարի ծրագրի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների պատճենները, իսկ հայցվող մյուս տեղեկություններին ընդհանրապես չեն անդրադարձել։ Հայցն արդեն ուղարկվել է դատարան, որով խնդրում ենք պարտավորեցնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել հայցվող տեղեկատվությունը, այն է՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ) կողմից շահագործման նախապատրաստվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բոլոր եզրակացությունների պատճենները, մասնավորապես, որոնք վերաբերում են՝ 1) բացահանքերին, 2) հանքավայրի դատարկ ապարների լցակույտին, 3) նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման հարթակին, 4) ոսկու կորզման ֆաբրիկային:
Ministry of Emergency Situations RA
Դատարանում հաջորդ պատասխանողը կլինի ՀՀ Բնապահպանության նախարարությունը, որը մի քանի օր առաջ հերթական «հանճարեղ» պատասխաններն է տվել Ամուլսարի և Թեղուտի վերաբերյալ մեր պաշտոնական հարցումներին»:

Ներկա պահին այս դատական հայցը չորրորդն է  կապված  Ամուլսարի ոսկու քվարցիդային հանքավայրի շահագործման հետ:

14:52 Նոյեմբեր 30, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news