«Առողջ սունկ» ՍՊԸ-ն խախտել է բնապահպանական օրենսդրությունը

«Առողջ սունկ» ՍՊԸ-ն խախտել է բնապահպանական օրենսդրությունը

ԷկոԼուր

«Առողջ սունկ» ՍՊԸ-ն խախտել է բնապահպանական օրենսդրությունը: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները  ստուգումներ են ացկացրել ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան /Նուռնուսի հարակից/ համայնքի տարածքում գործող «Առողջ սունկ» ՍՊԸ-ում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերության Բյուրեղավանի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի պատրաստման աշխատանքները, խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները: Հոսանքի տատանումներից պարբերաբար առաջանում է գարշահոտության խնդիր, որը լիովին չի չեզոքանում ֆիլտրացիոն համակարգի ոչ լիարժեք աշխատանքի և շինության հերմետիկության բացակայության պատճառով:

Ստուգումների արդյունքում նաև պարզվել է, որ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում գտնվող սնկի արտադրության տեղամասում խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները /ջրօգտագործումն իրականացվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության/: Հայտնաբերված խախտումների համար ընկերությանը նշանակվել է 300.000 դրամի վարչական տուգանք և հանձնարարական՝ բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների վերացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աղբյուրի համաձայն` «Առողջ սունկ» ՍՊԸ տնօրեն Ս. Դավթյանը, ընդունելով արձանագրված խախտումների փաստը, 20.08.2014թ, ՀՀ ԲՆ-ին ուղղված գրությամբ պատրավորվել է իրականացնել մի շարք միրջոցառումներ հետագա արտանետումները բացառելու նպատակով: Մասնավորապես պարտավորվել է տեղադրել էլեկտրաէներգիայի 4 գեներատոր և էլեկտրաէներգիայի սնուցման երկրորդ գծի թույլտվություն՝ հոսանքի վթարային անջատումներից խուսափելու համար: Ներկրված համապատասխան սարքավորումների միջոցով ուժեղացվելու են արտադրամասի օդափոխանակությունը և օդի զտումը, ինչի համար կառուցվում է նոր բիոֆիլտր, ինչպես նաև 20 մետր բարձրությամբ օդահեռացման խողովակ: Աշխատանքներ են տարվելու նաև արտադրամասի հերմետիկության խնդիրները վերացնելու ուղղությամբ:

Լուսանկարը` www.shirak-agro.am կայքի

11:56 Սեպտեմբեր 04, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news