«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն մտադիր է Ձորագետ գետի վրա երկու նոր ՓՀԷԿ կառուցել

«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն մտադիր է Ձորագետ գետի վրա երկու նոր ՓՀԷԿ կառուցել

ԷկոԼուր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից մշակվում է «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզի Ագարակ և Կուրթան համայնքների վարչական տարածքներում Ձորագետ գետի վրա՝ համապատասխանաբար «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» ՓՀԷԿ-երի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:

Նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020թ. փետրվարի 10-ին, ժամը 16:00-ին՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

67 կմ երկարություն ունեցող Ձորագետ գետի վրա արդեն իսկ կառուցված են 4 ՓՀԷԿ-եր՝ «Ձորագետ 5», «Ձորագետ 6», «Կաթնառատ» և «ՁորաՀԷԿ»:

Փետրվար 05, 2020 at 14:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր