

ԷկոԼուր
Սյունիքի մարզի Ծղուկ համայնքը ապահովված է եղել ջրով եւ չի պատկերացրել, որ կարող է խնդիրներ ունենալ. քաղցրահամ ջրի աղբյուրները, որոնցից օգտվում է գյուղը, չորանում են:
«Մեր տարածքում մի 5 փոքր ՀԷԿ կա: Եւ մեր տարածքում են, եւ, Սառնակունքի: Չես իմանում, մերի մեջն է, թե նրանց հողերի մեջ, կպած են մեր հողերը իրար: Եւ հիմա տեսնում ենք, որ բոլոր աղբյուրները ցամաքել են, գետերը ցամաքել են»,- ասում է տեղի բնակիչը:
ԷկոԼուր.
-Իսկ դուք վստա՞հ եք, որ դա ՓՀԷԿ-երի արդյունքում է:
Բնակիչ.
- Ես 100 տոկոս համոզված եմ: Դալի գետի վրա քանի հատ ՀԷԿ է, տրուբեքով է գնում ջուրը, գետը ցամաքում է, աղբյուրներն ահագին ցամաքել են, անասուններին չենք կարողանում ջրել, ջուր չունենք:
ԷկոԼուր.
– Իսկ ինչպե՞ս է սոցիալական վիճակը, սոցիալական ծրագրեր Ձեզ առաջարկե՞լ են:
Բնակիչ.
- Ես մեր գյուղում նման բան չեմ տեսել, ես իրա օգուտը չեմ տեսել, չգիտեմ: Մի 4 հոգի ուղղակի աշխատում են ՀԷԿ-երում, ուրիշ օգուտ չկա, ես օգնություն չեմ տեսել: Մեր գյուղում դատարկությունա, քիչ մարդ կա, շատերը դուրս եկան գյուղից էս վատ վիճակից, երիտասարդները քիչ են, մեծահասակներն են հիմնականում: Էս տարի անգամ առաջին դասարան չունենք, անցյալ տարի 1 հոգի էր, ապրելակերպ չկա, սարերն են: Գյուղացին տուժված աշխատումա էսօր:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:
Հոկտեմբեր 23, 2015 at 14:57
