Ահազանգ` Ախթալայի «Նազիկ» պոչամբարից (Լուսանկարներ)

Ահազանգ` Ախթալայի «Նազիկ» պոչամբարից (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ախթալայի վանքի մոտի  «Նազիկ» ռեկուլտիվացված պոչամբարի պոչերը շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը: «Նազիկ» պոչամբարը շահագործել է  Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը: «Նազիկ» պոչամբարը կոնսերվացվել է 2 անգամ, առաջին անգամ՝ 1988թ-ին, երկրորդ անգամ՝ 2010-ին, որից հետո այն ռեկուլտիվացվել է: Պոչամբարի տարածքում ծառեր են տնկվել:

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ԷկոԼուրի աշխատանքային խումբը այցելեց պոչամբարի տարածք: Լուսանկարներում երևում են, որ ծառերը կպել են, և պոչամբարի տարածքը կանաչել է:  Նույնիսկ մասրենին «ծանր մետաղներով հարուստ» առատ բերք է տվել: Սակայն պոչամբարը ծածկած հողի շերտը անձրեւների հետ լվացվել է, պոչերը դուրս են եկել մակերես և հոսում են Ախթալայի կիրճ:

Տես ԷկոԼուրի ֆոտոշարքը:

Հոկտեմբեր 09, 2014 at 16:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր