Սևանա լճի համար նախատեսված ջուրը հոսում է դեպի հիդրոէլեկտրակայաններ

Սևանա լճի համար նախատեսված ջուրը հոսում է դեպի հիդրոէլեկտրակայաններ

ԷկոԼուր

Հոկտեմբերի 17-ին էկոԼուրի տեսախցիկը ֆիքսեց՝ ինչպես է Արփա-Սևան թունելից ջուրը հոսում Եղեգիս գետ, որի վրա գործում է փոքր ՀԷԿ-երի կասկադ:

48,3 կմ երկարությամբ Արփա-Սևան ջրատար թունելը կառուցվել է Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ ջրի տեղափոխման համար: Արդեն 10 տարի է` ընթանում են թունելի վերանորոգման աշխատանքներն այն դեպքում, երբ թունելի շինարարությունը տևել է 18 տարի՝ 1963–1981 թթ-ին: Եւ հիմա Սևանա լճի մակարդակի բարձրացման համար նախատեսված ջուրը լցվում է Եղեգիս գետ,  այնուհետև հոսում դեպի Նախիջևան:

Ներկայումս Սեւանա լճի մակարդակը տատանվում է 1900 մետրի, գումարած մի քանի սանտիմետրի սահմաններում:

Նշենք, որ մինչև 2030 թվականը լճի մակարդակը պետք է բարձրացվի մինչև 1903,5 մետր, ինչն անհրաժեշտ նվազագույն բարձրությունն է Սեւանա լճի ճահճացումը կանխելու համար:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:



Հոկտեմբեր 20, 2015 at 15:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր