Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ջրի խնդիրը պետք է արդար լուծում ստանա

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ջրի խնդիրը պետք է արդար լուծում ստանա

ԷկոԼուր

Նախաբան. Սևանա լիճը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ռազմավարական ռեսուրսը, ազգային առաջնահերթությունը, որի կարգավիճակը պաշտպանված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով: «Սևան-Հրազդան» էներգահամալիրի էլեկտրաէներգիայի արտադրության ավելացման համար Սևանա լճից հավելյալ մինչև 270 միլիոն մ3 ջրի բացթողնման մասին ՀՀ կառավարության 2017 թվականի որոշումը, որն օրենքի կարգավիճակ ստացավ, հանգեցրեց լճի բացասական հաշվեկշռի: Սևանի համայնքները, որոնք կախված են լճի վիճակից, հայտարարեցին «S.O.S Սևան» քարոզարշավը: Վատ կառավարումն ազդում է Սևանի համայնքների ջրամատակարարման վրա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի պատճառով, և Սևանի ավազանի ջրային աղբյուրների անարդար բաշխման պատճառով, այսինքն իշխանության եկած մարդկանց փաստացի զավթման պատճառով: 2017 թվականին վատ ջրամատակարարման խնդիրն ավելի սրվեց անոմալ տաք եղանակի և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Գյուղերում սկսվեցին ջրային կոնֆլիկտներ: Կոնֆլիկտներից մեկը զարգանում է Աստղաձոր համայնքում: Համայնքից ջուրը վերցրել են՝ հարևան Զոլաքար համայնքի ջրամատակարարման բարելավման համար: Մարտունու կանանց խորհուրդը օգնեց Աստղաձորի բնակիչներին անցկացնել խնդրի քննարկում `իրավիճակից դուրս գալու ելք գտնելու համար: ԷկոԼուրը նույնպես մասնակցեց այդ հանդիպմանը:

Ինչ ասացին բնակիչները:

Մարտունու կանանց խորհրդի նախագահ Անահիտ Գևորգյան. «Այն, ինչ տեղի է ունեցել, ամենամեծ անարդարությունն է աստղաձորցիների հանդեպ: Առանց հարցնելու և ջրից բաժին տրամադրելու` վերցրել են այն, ինչ պատկանում է աստաձորցիներին»:

Աստղաձորի բնակիչներ…«Մինչև ընտրությունները ես գնացի համայնքապետի մոտ և ասացի, որ մեզ բնական աղբյուրներից ջուր է պետք, այդ ջուրը 23.07 լ/վրկ կամ ավելի շատ ծավալով վերցնում է Զոլաքարը: Նա ինձ պատասխանեց, որ մենք առաջինը ջրագիծ կանցկացնենք: Անցավ մի քանի ամիս և ես նրան հարցրի, թե ինչ եղավ, նա էլ պատասխանեց, որ ջրի կեսը մերն է… Ջուրը, որն այժմ օգտագործում ենք, վատն է: Ես պահանջեցի, որպեսզի այն ուսումնասիրության ենթարկվի, բայց պարզ չէ, թե որտեղից են վերցրել, եւ ինչ են չափել: Ներկայացուցիչները (կառավարության) ասացին, որ ջուրը իրենից վտանգ չի ներկայացնում, իսկ ես ասում եմ, ոոր ներկայացնում է. Եթե նախկինում ասում էին, որ այնտեղ կան ուրանային հետքեր, ինչպե՞ս են դրանք հիմա անհետացել: Մեզ մոտ 35 հորատանց են բացել՝ ուրան փնտրելու համար: Պարզվել է, որ Մանուշակ կոչվող տարածքից մինչև Գետիկ գետը կա ուրան: Երբ կառուցում էին Արփա-Սևան թունելը, այդ հատվածում հայտնված ձկները սատկեցին: Թունելը հարկադրված շրջանցեց այդ հատվածը, չնայած, պլանի համաձայն, այն պետք է անցներ այդ տարածքով... Մեզ պետք է նորմալ ջուր, որը մենք ունեինք, և որը մեզնից խլել են ...»:

Ջուրը պատկանում է ժողովրդին: Իսկ որտեղի՞ց մենք՝ աստղաձորցիներս, պետք է այն վերցնենք: Կան կոնկրետ մարդիկ, որոնք ազդեցություն են ունեցել այս գործընթացի վրա: Մենք մեր հարևանների հետ ապրում ենք կողք կողքի, և եթե Զոլաքարում ջուրը վատն է, ապա մեր ջրհորների ջուրը նույնպես վատն է: Բայց մեր վարչակազմը չի բարձրացրել այդ հարցը, չի պաշտպանել մեր շահերը, ջրի նկատմամբ մեր իրավունքը»:

Աստղաձորցիները որոշել են վերականգնել ջրի նկատմամբ իրենց իրավունքը և վերադարձնել այն իրենց համայնք նախկին պայմաններով, որպեսզի 7 լ/վրկ ջուր տրամադրվի Աստղաձորին: Դրա համար որոշվեց նամակներ ուղարկել համապատասխան մարմիններին, որոնք տրամադրել են համապատասխան փաստաթղթերը եւ թույլտվությունները, պատասխանատվություն են կրում Աստղաձորից Զոլաքար ջրի տեղափոխման համար՝ ՀՀ բնապահպանության նախարարություն, որը Զոլաքարին ջրօգտագործման թույլտվություն է տրամադրել, ՀՀ առողջապահության նախարարություն, որը պնդում է, որ Զոլաքարի ջրի որակը անբավարար է, Գեղարքունիքի մարզի ղեկավարություն, որը հայտ է ներկայացրել ջուրը Զոլաքար համայնք տանելու համար:

Դեկտեմբեր 10, 2017 at 04:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր