

ԷկոԼուր
«Այսօր Սեւանա լճի էկոհամակարգը գտնվում է անհավասարակշիռ վիճակում, վերջին տասնամյակի մի փոքր լավացումը, բայց, միաժամանակ, ձկան բացակայությունը հանգեցրել են շատ կրիտիկական վիճակի։ Բնագիտության մեջ, քիմիայում, կենսաբանության մեջ հենց այդպես էլ կոչվում է՝ կրիտիկական վիճակ, երբ որ մի փոքր փոփոխություն, շեղում, կարող է շատ արագ բերել կատաստրոֆիկ հետեւանքների»։ Սա անկախ փորձագետ Սեյրան Մինասյանի կարծիքն է։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով 2014-ին Սեւանա լճից բաց կթողնվի 170 միլիոն առավելագույն ծավալի փոխարեն մինչեւ 240 միլիոն խմ ջուր։ Ինչպես նաեւ ՀՀ կառավարությունը հաստատել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որի համաձայն` Սեւանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ: Այս երկու որոշումների իրագործումը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար Սեւանա լճի համար, հանուն որի փրկության պայքարում են բնապահպանները։
Նրանց պայքարը դիտե՛ք տեսանյութում։
Մայիս 06, 2014 at 15:45
