Սեւանա լճից հաջորդ տարիներին լրացուցիչ ջրբացթողումները չեն բացառվում

Սեւանա լճից հաջորդ տարիներին լրացուցիչ ջրբացթողումները չեն բացառվում

ԷկոԼուր

Հաջորդ տարիներին բնակլիմայական գործընթացներից ելնելով` չպետք է բացառել Սեւանա լճից հաջորդ տարիներին լրացուցիչ ջրբացթողումները: Այս մասին ԷկոԼուրի հարցին ի պատասխան «Բիբլիական աղետ» ֆիլիմի քննարկման ժամանակ  ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը: «Հիշում եք, այս նախաձեռնությունը սկսվեց անցած տարվանից: 8180 հեկտարի, շուրջ 30 համայնքների խնդիրը մեզ համար նորություն չէր: Դեռ անցյալ տարվանից քննարկումներ էր գնում եւ նախատեսվում էր այդ խնդրի լուծումը, որը պետք է իրականացվեր Սեւանա լճի ջրի լրացուցիչ բացթողման հաշվին: Սա կախված է տարվա կլիմայական եղանակներից: Երեւի հիշում եք 2008, 2012 թվականներին կառավարությունը նման նախաձեռնություններով հանդես եկավ: Թե ինչպես կլինի 2015թ-ը, որեւէ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, կարծում եմ: Դա կախված է տվյալ տարվա բնակլիմայական պայմաններից: Բնակլիմայական գործընթացներով պայմանավորված` չպետք է բացառել: Բայց մենք մեր զգացմունքների մեջ պետք է լավատես լինենք, մեր գործողությունները, մեր ջրամբարաշինական աշխատանքները պետք է առաջանցիկ տեմպերով փորձենք անել, որ այս խնդիրը ինչ-որ տեղ մեղմվի»,- մասնավորապես ասաց Մհեր Մկրտումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Արարատյան դաշտի 30-ից ավելի համայնքների ոռոգումը կազմակերպելու համար առաջարկեց փոփոխություն մտցնել  «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում` առավելագույն ջրբացթողումների քանակը 5 տարով հասցնելով 170 միլիոն խմ-ից 240 միլիոն խմ-ի: Սակայն հասարակության բողոքի արդյունքում Ազգային ժողովը օրենքում փոփոխություններն ընդունեց մեկ վերապահումով,` 5 տարի ժամկետը կրճատելով 1 տարով:  Սակայն չի բացառվում, որ ՀՀ ԱԺ-ին նորից կդիմեն Սեւանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ առաջարկներով:

Հուլիս 04, 2014 at 17:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր