Շիրակացի ճեմարանի սաները հյուրընկալվեցին ԷկոԼուրում

Շիրակացի ճեմարանի սաները հյուրընկալվեցին ԷկոԼուրում

2023թ. ապրիլի 18-ին ԷկոԼուրի մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում Շիրակացի ճեմարանի սաների հետ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը երեխաներին ներկայացրեց Հայաստանում աղբի, աղբավայրերի, աղբի տեսակավորման, վերամշակման վերաբերյալ խնդիրները: Երեխաները ծանոթացան, թե որ թափոնները կարող են տեսակավորել և ուղարկել վերամշակման: Ինչպես փոխեն իրենց վարքը, որ ավելի քիչ աղբ առաջացնեն: Երեխաները հետաքրքվեցին, թե որքան վերամշակման կազմակերպություններ կան Հայաստանում, որ մարմիններն են վերահսկում, որ չսահմանված վայրերում աղբ չթափվի:


Այնուհետև Մայր Երկրի օրվան՝ ապրիլի 22-ին, ընդառաջ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց օրվա խորհրդին նվիրված երեխաների համար պատրաստած ստեղծագործությունը:

Երեխաներին ուղեկցող մանկավարժներն առաջարկեցին խորացնել համագործակցությունը դպրոցների հետ, համատեղ ծրագրեր իրականացնել՝ խթանելու էկոկրթությունը, ինչին Վիկտորյա Բուռնազյանը դրական արձագանքեց:

Ապրիլ 19, 2023 at 17:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր