

ԷկոԼուր
Երեւանի համար նոր աղբավայր կկառուցվի: Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են մայրաքաղաքում նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրի մեկուսացման բնապահպանական ու սոցիալական ազդեցության ուսումնասիրության առաջին փուլի արդյունքները: Ուսումնասիրություններն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև համագործակցության շրջանակում՝ ՎԶԵԲ-ի միջոցներով, ավստրիական «Bernard Ingenieure» խորհրդատվական ընկերության կողմից: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, կենցաղային և արտադրական անվտանգ թափոնների համար նախատեսված աղբավայրը կզբաղեցնի 60 մ խորությամբ շուրջ 29 հեկտար տարածք, նախատեսված բաժանված կլինի 5 գոտիների: Թեպետ չի նշվում, թե աղբավայրը որտեղ է կառուցվելու, սակայն աղբյուրի համաձայն, աղբավայրի համար ընտրված տարածքում չկան ծառեր և թփեր: Կառուցվելիք աղբավայրը ունենալու է մի շարք ենթակառուցվածքներ՝ ամբողջությամբ ցանկապատված է լինելու, ունենալու է նոր ճանապարհներ, համապատասխան լուսավորություն: Այն նաև հերմետիկացվելու է, ստեղծվելու է ջրային հատուկ ավազան: Գազի արտանետումները ձևավորված հատուկ համակարգի շնորհիվ չեն վնասելու շրջակա միջավայր: Աղբավայրում ապահովվելու է ոռոգման համակարգ և մշտապես խոնավ միջավայր:
Աղբավայրի կառուցման նախագիծը պետք է ներկայացվի բնապահպանական փորձաքննության:
Նոյեմբեր 03, 2014 at 13:15
