ՀՀ բնապահպանության նախարարությունը դատի է տվել «Հայանտառ»-ին

ՀՀ բնապահպանության նախարարությունը դատի է տվել «Հայանտառ»-ին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը դատի է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին:

«2015թ-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունում: Հայտնաբերվել է 98 ապօրինի հատված ծառ, ինչի արդյունքում հաշվարկվել է 3 միլիոն 106 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս: «Հայանտառ»-ը օրենքով սահմանված կարգով վնասը չի վերականգնել, և ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է դատարան գումարը բռնագանձելու հայցով»,- այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:

Նա նշեց, որ նախկինում էլ են եղել նման դեպքեր, և «Հայանտառ»-ը վնասը փոխհատուցել է:
Այս դեպքի կապակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը ԷկոԼուրին հայտնեց, որ «Հայանտառ»-ը զբաղված է ապօրինի ծառահատումների մեղավորների հայտնաբերմամբ, ովքեր պետք է վճարեն տուգանքը:

Հունվար 09, 2017 at 17:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր