Հանքարդյունաբերությունը ոչնչացնում է հազարավոր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր

Հանքարդյունաբերությունը ոչնչացնում է հազարավոր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր

ԷկոԼուր

Հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանում անապատացման հետ առավել սերտ առնչվող տնտեսության ճյուղ: Հայաստանի տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և պոչամբարներով: Ըստ «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն եւ գործողությունների ազգային ծրագրի` ՀՀ հողային հաշվեկշռում արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը 2013 թ-ին կազմել են  34.9 հազար հա: Միայն լեռնահանքային ձեռնար­կու­թյուններին հանձնված է 9700 հա հող, որից պոչամբարների տակ են 1400 հեկտարը: Բաց եղանակով միայն շինանյութերի արդյունահանման հետևանքով շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազար հա գյուղատնտեսական նշանակության հող:

«Բնապահպանական տեսակետից առա­­վել վտանգավոր են համարվում պոչամբարները, որոնցում կուտակվող աղ­­տոտիչների երկարատև և ինտենսիվ ազ­դեցությունը լանդշաֆտի բա­ղա­դրիչ­ների վրա հանգեցնում է դրանց ամբող­ջական դեստրուկցիային և հետագա էրոզիոն գործընթաց­նե­րի ակտիվացմանը, կենսածին արտադրողականության կորստին: Վերափոխվում է մթնո­լոր­տային օդի հատկությունները և գազային կազմը, տեղի է ունե­նում արդյունաբերական ծագ­ման թունավոր նյութերով աղտոտում: Կտրտված ռելիեֆի պարագայում վթա­րային իրավիճակներում կարող են ձևավորել մի քանի կիլոմետր երկարությամբ աղտոտող արտա­հոսքեր»-մասնավորապես նշված է Ծրագրում:

Սեպտեմբեր 12, 2014 at 17:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր