Արարատյան դաշտում 2016 թվականին խնայվել է մոտ 5378.5 լ/վրկ ջուր

Արարատյան դաշտում 2016 թվականին խնայվել է մոտ 5378.5 լ/վրկ ջուր

ԷկոԼուր

Արարատյան դաշտում 2016 թվականին լուծարվել է 6, կոնսերվացվել 23 և փականային ռեժիմի է բերվել 96 հորատանցք: Արդյունքում խնայվել է մոտ 5378.5 լ/վրկ ջուր, հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2016 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ սկզբունքային է համարվում Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում ավտոմատ կենտրոնացված համակարգի ներդրումը: Նախարարի խոսքով՝ 2017 թվականի ընթացքում ԳԱՏՈ ծրագրի կողմից ձկնաբուծարաններում առնվազն 20 ավտոմատ կենտրոնացված համակարգի ներդրման աշխատանքներ են իրականացվելու:

Արարատյան դաշտում ջրօգտագործման վերաբերյալ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ 2016 թվականին մուտքագրվել է 268 ՋԹ հայտ, գնահատվել է 271 ՋԹ հայտ, ձևակերպվել է 73 նոր ՋԹ, իսկ նախկինում տրված 188 ՋԹ-ների ժամկետները երկարաձգվել է:

«Կարևոր խնդիրներից մեկը ջրավազանային կառավարման համակարգի լիարժեք գործադրումն է: Հայաստանը բաժանված է 6 ջրավազանային կառավարման տարածքների: Այս պահի դրությամբ մենք ունենք երեքի վերաբերյալ հաստատված կառավարման պլաններ: Դա այն հիմնական փատաթուղթն է, որն օգնում է պետական մարմնին հստակ կանոնակարգված ձևով ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու և նաև ընթացիկ մոնիտորինգ իրականացնելու և անհրաժեշտության դեպքում քաղաքականության մեջ փոփոխություններ առաջարկելու ուղղությամբ», - ասաց բնապահպանության նախարարը և նշեց, որ այս տարի մշակվել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանը:

Դեկտեմբեր 27, 2016 at 14:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր