

ԷկոԼուր
2014թ-ին Հայաստանի հանքերը կպայթեցնեն նոր թափով: ՀՀ կառավարությունը երկու ամսում երեք ընկերությունների թույլատրեց Հայաստան պայուցիկ նյութեր ներկրել ընդերքօգտագործման համար: 2014թ. հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը թույլատրեց «ԲԵԿՈՐ» ՓԲԸ-ին ընդերքօգտագործման համար մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել արդյունաբերական նշանակություն ունեցող հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները. 1)Միջանկյալ դետոնատոր պենտոլիտային ՊԴՊ-600` 50 000 կգ, 2 ) Ամոնիտ N6 ԺՎ փոշի`100 000 կգ, 3) Ամոնիտ N6 ԺՎ փամփուշտ Փ 32մմ` 300 000 կգ, 4) Էմուլսիոն բաղադրանյութ ԱՍ-25Պ` 1 500 000 կգ, 5) Ոչ էլեկտրական պայթեցման համակարգ Իսկրա-Ս` 310 000 հատ, 6) Ոչ էլեկտրական պայթեցման համակարգ Իսկրա-Պ` 310 000 հատ, 7) Ոչ էլեկտրական պայթեցման համակարգ Իսկրա-Շ` 300 000 հատ, 8) Էլեկտրոդետոնատոր ԷԴ-8ժ 100 000 հատ:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը թույլատրեց «Ապառաժ» ՍՊԸ-ին մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ ընդերքօգտագործման համար, իսկ դեկտեմբերի 19-ին նման թույլտվություն գործադիրից ստացավ «ՎԱՆԴ-ՍԱ» ՍՊԸ-ն` նույնպես մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը ընդրքօգտագործման համար Հայաստան պայթուցիկներ ներկրելու համար:
Հունվար 20, 2014 at 17:50
