«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցն անտառից ապօրինի վառելափայտ է դուրս բերել

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցն անտառից ապօրինի վառելափայտ է դուրս բերել

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակում է ապօրինի անտառահատման դեպքեր հայտնաբերել «Դիլիջան» ազգային պարկում: Պարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 3 արձանագրություն` 11 ծառի և 2 խ.մ վառելափայտի անտառից ապօրինի դուրս բերման համար: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկատվության համաձայն` օրինախախտների թվում է եղել «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 11-րդ պահաբաժնի տեղամասային տեսուչ Մանվել Նավիկի Պետրոսյանը, ում նկատմամբ անտառխախտման արձանագրություն է կազմվել անտառից 2 խ.մ վառելափայտ ապօրինի կերպով դուրս բերելու համար: Վերջինս «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի հրամանով ազատվել է աշխատանքից:

Անտառխախտման 3 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին, որոնց կողմից կհաշվարկվի ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը և կտրվի հետագա ընթացք:

Սեպտեմբեր 22, 2014 at 17:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր