Ավելի քան 12 հազար դոլար CNF-ից Հայաստանի ձկնապաշարների հետազոտման համար

Ավելի քան 12 հազար դոլար CNF-ից Հայաստանի ձկնապաշարների հետազոտման համար

ԷկոԼուր

Կովկասի բնության հիմնադրամը (CNF)՝ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ, 12 հազար 400 ԱՄն դոլարի աջակցություն է տրամադրել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին:

Տրված գումարով ձեռք կբերվի Սևանա լճում և այլ ջրավազաններում ձկնային պաշարների հետազոտման նպատակով ժամանակակից ձայնախորաչափի գործարկման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթը:

Համապատասխան պայմանագիրը կնքվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի միջև:

Այս մասին տեղեկացնում է CNF-ը:

15:54 Ապրիլ 27, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news