Հրդեհ ԶՊՄԿ-ի տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում

Հրդեհ ԶՊՄԿ-ի տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում

ԷկոԼուր

Փետրվարի 16-ին հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ` դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 19:34-ին: Ավտոկայանատեղիում այրվել է ավտոնորոգման արհեստանոցն ամբողջությամբ (35 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման ժամանակ ոտքի վնասվածք է ստացել և հոսպիտալացվել Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Դավիթ Ասատրյանը:

Փետրվար 17, 2017 at 14:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր