Կառավարությունն իր 2017-2022թթ. ծրագրում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար որևէ գործողություն չի նախատեսել

Կառավարությունն իր 2017-2022թթ. ծրագրում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար  որևէ գործողություն չի նախատեսել

ԷկոԼուր

Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հեռանկարը մշուշոտ է:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունն իր 2017-2022թթ. ծրագրում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար որևէ գործողություն չի նախատեսել: Սակայն նշենք, որ ՀՀ կառավարության կողմից 2017թ-ի հունվարին մշակված կարճաժամկետ ծրագրում նշված էր, որ մինչև 2017թ-ի սեպտեմբեր կմշակվի ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման միջոցառումների պլան-ժամանակացույցը:

Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մեկնարկը նախատեսված էր 2018 թվականին, իսկ շահագործման հանձնումը՝ 2026 թվականին: Հենց այս նույն տարում պետք է շահագործումից դուրս բերվի ՀԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկը:

Նոր էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է ֆինանսական ներդրումների բացակայության պատաճառով:

16:18 Հուլիս 14, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news