Եվրամիությունը 1 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանի միջուկային անվտանգության մշակույթի ձևավորման համար

Եվրամիությունը 1 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանի միջուկային անվտանգության մշակույթի ձևավորման համար

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 5-ին համաձայնություն տվեց ՀՀ կառավարության և Եվրոպական Միության միջև «Աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (ՄԿՀՄ)» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, ծրագրի հիմնական նպատակներից է ՄԿՀՄ-ի, վերջինիս տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպության (ՏԱԿ) և միջուկային և ռադիացիոն անվտանգության աջակցության կենտրոնի (ՄՌԱԱԿ) հզորացումը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքոում հավելյալ արևմտյան մեթոդաբանություն և գործելակերպ կներմուծվի նախանշված բնագավառները: Ծրագրի ընդհանուր արժեքն է 1 մլն եվրո, իրականացման ժամկետը` 96 ամիս: Ողջ գումարը տրամադրելու է Եվրոպական Միությունը:

Դեկտեմբեր 06, 2013 at 14:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր