Կառավարությունը երկարաձգեց ՀԱԷԿ-ի վարկի օգտագործման ժամկետը

Կառավարությունը երկարաձգեց ՀԱԷԿ-ի վարկի օգտագործման ժամկետը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը մայիսի 3-ի նիստում որոշեց երկարաձգել ՀԱԷԿ-ի վերակառուցման նպատակով Ռուսաստանի Դաշնությունից վերցված 270 միլիոն ԱՄՆ դոլար վարկի օգտագործման ժամկետը 2019 թ-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2021 թ-ի հուլիսի 1-ը: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետը դուրս է գալիս վարկային համաձայնագրով նախատեսված վարկի օգտագործման ժամկետից: Այս նպատակով լրացուցիչ համաձայնագիր կստորագրվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի միջև:

Վարկային համաձայնագրում վարկի օգտագործման ժամկետի երկարաձգումը ՀԱԷԿ-ի երկրոդ էներգաբլոկի երկարացման ծրագրի՝ 300 մլն ԱՄՆ դոլար գնի փոփոխության չի հանգեցնի, որից 270 միլիոն դոլլարը Ռուսաստանի կողմից տրամադրված վարկն է, 30 միլիոնը` դրամաշնորհ:

Մայիս 04, 2018 at 19:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր