«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն. Մելիք գյուղի տնամերձ հողամասերում ցինկի ու քրոմի պարունակությունը գերազանցում է ՍԹԿ-ն

«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն. Մելիք գյուղի տնամերձ հողամասերում ցինկի ու քրոմի պարունակությունը գերազանցում է ՍԹԿ-ն

ԷկոԼուր

«ՄեգոԳոլդ» ընկերությունը, որը 2006 թվականից շահագործում է Թուխմանուկի ոսկու հանքավայրը, Բնապահպանության նախարարությանը ներկայացրել է երրորդ պոչամբար կառուցելու նախագիծ: Նախագծում պոչանքի պարունակության մասին նշված է, որ պոչերի կազմում մտնում են հետեւյալ միացությունները` SiO2 – 46,23%; AL2O3 – 10,81%; MgO – 5,17% ; TiO2 – 0,82 %; CaO – 6,41%; MnO – 0,15%; Fe2O3 – 6,4%; FeO -3,62%; ՇԿ-12,71%: Ծանր մետաղների պարունակությունը հերքում են Մեգո Գոլդի տնօրեն Աշոտ Պողոսյանը և Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանական բաժնի վարիչ Հովհաննես Նիկողոսյանը: Սակայն «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը, առկա պոչամբարից և պատահական ընտրանքով Մելիք գյուղի բնակիչների տնամերձ հողամասերից վերցրել է հողի և պոչանքի նմուշներ և հանձնել լաբորատոր քննության: ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատոր քննության արդյունքներից պարզ է դարձել, որ պոչանքը պարունակում է «Մեգո Գոլդ»-ի կողմից չնշված բազմաթիվ ծանր մետաղներ, այդ թվում` արսենիում (մկնդեղ), կադմիում և կապար: Գյուղացիների տնամերձ հողամասերի նմուշներից մի քանիսում հայտնաբերվել են սահմանված թույլատրելի կոնցենտրացիան գերազանցող մի շարք տարրեր` մասնավորապես քրոմ և ցինկ:

«Սա հուշում է տարածքում ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության մասին»,- մասնավորապես նշված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:

14:52 Դեկտեմբեր 13, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news