Հարկային օրենսգրքում նախատեսվելու են մեղմացնող փոփոխություններ հանքարդյունաբերական ընկերությունների համար

Հարկային օրենսգրքում նախատեսվելու են մեղմացնող փոփոխություններ հանքարդյունաբերական ընկերությունների համար

ԷկոԼուր

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Քննարկվել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը: Արձագանքելով ձեռնարկությունների մտահոգություններին և ելնելով ձևավորված շուկայական պայմաններից՝ կառավարությունը որոշել է ընդառաջել բիզնեսի առաջարկություններին և 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքում նախատեսել մեղմացնող փոփոխություններ և այդ նպատակով ՀՀ Ազգային ժողով ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ:

Արդյունքում՝ ակնկալվում է, որ 2018 թ.-ից կիրառվող ռոյալթիների հաշվարկման բազան էապես մոտ կլինի ոլորտում ձեռնարկությունների արտադրանքի իրացումից ստացվող հասույթի մեծությանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Հունվար 31, 2017 at 14:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր