Բացահայտվեցին Ամուլսարի տարածքում գտնվող Կարմիր գրքում գրանցված տեսակները

Բացահայտվեցին Ամուլսարի տարածքում գտնվող Կարմիր գրքում գրանցված տեսակները

ԷկոԼուր

Ամուլսարում եւ հարակից տարածքներում հանդիպող բույսերի եւ կենդանիների անհետացող տեսակները մայիսի 22-ին ԷկոԼուր մամուլի ակումբում ներկայացրեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը։  

Կենսաբազմազանությունը կրճատող պատճառների թվում Կարեն Մանվելյանը նշեց հանքարդյունաբերությունը։ Ի դեպ, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածն արգելում է հանքարդյունաբերություն այն տարածքներում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ։

Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի տարածքում Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայության հարցը դարձավ բանավեճի առարկա դեռ 2012 թվականից։ WWF-Հայաստանի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ամուլսարում եւ հարակից տարածքներում հայտնաբերվել է մեկ տեսակի Կարմիր գրքում գրանցված բույս՝ Potentilla porphyrantha, երկու տեսակի սողուն, տասնութ տեսակի թռչուններ եւ չորս տեսակի կաթնասուններ՝ բոլորը գրանցված Կարմիր գրքում։

«Գեոթիմ ՓԲԸ»-ի գլխավոր բնապահպան Արմեն Ստեփանյանը նշեց, որ կոնկրետ հանքի տարածքում Կարմիր գրքում գրանցված տեսակներ չկան, իսկ ինչ վերաբերում է նախագծի ամբողջ տարածքին ՝13 հազար հա, ապա Ընդերքի մասին օրենսգիրքը արգելք չի դնում նախագծի ամբողջ տարածքի վրա։

Կարեն Մանվելյանը համոզված է, որ Ամուլսարի տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքը, մարդկանց առկայությունը բացասական ազդեցություն կունենա տեղի կենսաբազմազանության համար։

Թռչնասերների կենտրոնի նախագահ Սիլվա Ադամյանը անդրադարձավ Հայաստանում գայլերի ոչնչացման խնդրին։

Վերջում Կարեն Մանվելյանը բոլորին ուրախացրեց, որ Հայաստանում նկատել են հղի ընձառյուծի։ Մանրամասները՝ տեսանյութում։



Մայիս 22, 2013 at 21:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր